Ռոբերտ Աբրահամյան (զինվորական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Աբրահամի Աբրահամյան
դեկտեմբեր 20, 1993- ապրիլի 10, 2016
ԾննդավայրՀայաստան Տափերական
Մահվան վայրԱրցախ Արցախ
Կոչումսերժանտ
Պարգևներ«Մարտական խաչ 1-ին աստիճան» մեդալ (ՀՀ), «Արիության համար» մեդալ (ԼՂՀ)

Ռոբերտ Աբրահամի Աբրահամյան (դեկտեմբեր 20, 1993, Արարատի մարզ, Տափերական, ապրիլի 10, 2016, Լեռնային Ղարաբաղ), զինվորական, սերժանտ, քառօրյա պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1993 թվականի[1] դեկտեմբերի 20-ին Արարատի մարզի Տափերական գյուղում։ 2010 թվականին ավարտել է տեղի դպրոցը և մեկ տարի անց զորակոչվել Հայաստանի զինված ուժեր, ծառայությունն անցնել է ԼՂՀ` Հադրութում։ 2013 թվականին, ծառայությունն ավարտելուց հետո աշխատելու նպատակով մեկնել է Ռուսաստան։ Ամուսնացել է և 2015 թվականին դեկտեմբերի 20-ին ծնվել է նրա առաջնեկը։ 2016 թվականի ապրիլի 1-ին՝ որպես պայմանագրային զինծառայող ծառայության է անցել խաղաղապահ զորքերում։ Կոչումով սերժանտ էր։

2016 թվականի ապրիլի 10-ին N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում գլխի շրջանում ստացել է հրազենային մահացու վիրավորում[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետմահու ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և ԼՂՀ նախագահի կողմից «Արիության համար» մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ ՊՆ-ն զոհված զինծառայողների անուններ ու լուսանկարներ է հրապարակել»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019-02-07 
  2. «Այսօր Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանի տարեդարձն է...»։ Վերցված է 2019-02-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]