Ռոբերտ Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Ենոքի Աբրահամյան
հոկտեմբերի 25, 1961(1961-10-25) - սեպտեմբերի 16, 1992(1992-09-16) (30 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Ստեփանակերտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Ռոբերտ Աբրահամյան (25 հոկտեմբերի, 1961, Ստեփանակերտ - 16 սեպտեմբերի, 1992, Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Աբրահամյան ծնվել է 1961 թ. հոկտեմբերի 25-ին Ստեփանակերտ քաղաքում։ Թիվ 7 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է երեկոյան դպրոցում, ապա աշխատանքի անցել գազամատակարարման վարչությունում։ Ստեփանակերտի թիվ 21 միջնակարգ պրոֆտեխուսումնարանում ավարտել է առևտրի բաժինը։ Բնակություն է հաստատել Դոնի Ռոստով քաղաքում, բայց 1989 թ. վերադարձել է Ստեփանակերտ, այնուհետև կամավորագրվել ջոկատներից մեկի կազմում, մասնակցել մարտերին։ Մահացել է 1992 թ. սեպտեմբերի 16-ին Ստեփանակերտում, ավտովթարի հետևանքով։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ տղա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]