Ռյոգոկու Կոկուգիկան
![]() | |
Տեսակ | Փակ արենա |
Մարզաձև | Սումո |
Տեղագրություն | Yokoami? |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | նոյեմբերի 30, 1984[1] |
Անվանված է | Ryōgoku? |
Բացված | 1985 |
Կառուցող | Kajima Corporation? |
Կառուցման գին | ¥ 15 մլրդ |
Ճարտարապետ | Kajima Corporation? |
Սեփականատեր | Ճապոնիայի սումոյի ընկերություն |
Տարողություն | 11 098[2] |
Տնային թիմ | Ամառային Օլիմպիական խաղեր 2020 և Ճապոնիայի սումոյի ընկերություն |
Կայք | ryogoku-kokugikan.jp(ճապոներեն) |
![]() | |
![]() | |
![]() |
Ռյոգոկու Կոկուգիկան (ճապ.՝ 両国国技館 Ռյո։գուկու Կոկուգիկան, «Ազգային մենամարտերի դահլիճ Ռյոգոկու»), կամ ուղղակի Կոկուգիկան — ծածկված սպորտային մարզահամալիր, որը գտնվում է Յոկոամի թաղամասում (Ռյոգոկույի մոտակայքում), Տոկիոյի Սումիդա շրջանում, բացվել է 1985-ին։
Այս մարզասրահի հիմնական նշանուկությունն է — սումոյի այսպես կոչված Հոմբասյո մրցաշարերի անցկացումը։ Տոկիոյում անցկացվում է երեք հոմբասյո՝ «առաջինը» — հունվարին, «ամառայինը» — մայիսին և «աշնանայինը» — սեպտեմբերին։ Նույն շենքում գտնվում է նաև սումոյի թանգարանը։ Բացի սումոյից այնտեղ անցկացվում են նաև բռնցքամարտի, ռեսլինգի մրցաշարեր և երաժշտական համերգներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև մասնագիտացված մարզասրահի կառուցումը՝ սումոյի մրցումները Տոկիում անցկացվում էին Էկո տաճարի տարածքում։
Մեյձի դարաշրջանում, 1909-ին այս ծիսական մարզաձևի հանրաճանանչության աճը հանգեցրել էր առաջին ազգային մարտարվեստների մարզասրահի կառուցման անհրաժեշտությանը։ Տարողունակությունը կազմում էր 13000 մարդ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնական բանակը զբաղեցրել էր այդ շենքը և մրցաշարերը անցկացվում էին բեյսբոլի մարզահրապարակում։ Ճապոնիայի օկուպացիայի տարիներին թույլատրվել էր ընդամենը երկու մրցաշար մարզասրահի տարածքում — 1945-ի նոյեմբերին և 1946-ի նոյեմբերին։ Հիմնականում մարզասրահը օգտագործվում էր օկուպացիոն զորքերի կողմից որպես սառցադաշտ։ Մինչև 1954 թ. մրցաշարերը անցկացվում էին Մեյձի տաճարում, իսկ հետո Կուրամաե Կոկուգիկանում մինչև 1985 թ., երբ բացվեց ներկայիս Ռյոգոկու մարզասրահը[3]։
2020 թ. Ամառային Օլիմպիական Խաղերին այստեղ պլանավորվում է անցկացնել բռնցքամարտի մրցումները[4]։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կախովի կտուրը պատրաստված է Իսե սուրբ տաճարի փայտից։
- Դոհյոն իջնում և բարձրանում է վերելակի օգնությամբ։ Այդ արված է այլ մրցումներ իրականացնելու նպատակով։
- Շենքի ստորգետնյա հարկում կա խանութ, ուր պատրաստում են տապակած հավ։ Համարվում է, որ հավը հաջողություն է բերում սումոյիստին, քանզի այդ կենդանին ամուր կանգնած է երկու ոտքի վրա։ Այդ նույն պատճառով էլ տյանկոնաբեյի հիմնական բաղադրիչն է՝ հավի միսը։
- Պրոֆեսիոնալ սումոյի մրցումների ժամանակ մասուսեկիի(ավանդական չորս տեղանոց նստատեղ) վրա նստած թույլատրվում էր ծխել։ 2005-ից ծխելը արգելված է ամբողջ մարզասրահով մեկ։
- Չնայած նրան, որ տարբեր ազգային սիրողական սումոյի մրցումները անցկացվում են նաև կանանց միջև, այս մարզահրապարակում կանացի սումոյի մրցումների անցկացումը արգելված է։
- Հոմբասյոների ընթացքում այստեղ անցկացվում են էքսկուրսիաներ և աշխատում են հուշանվերների խանութներ։ Այդ ժամանակ թանգարանի մուտքը ազատ է։
- Հոմբասյոյի հեռարձակումը իրականանում է «Դոսուկոյ-ՖՄ» րադիո-ալիքով, ինչպես նաև NHK-BS, սկսած 2003-ից։ («Դոսու-կոյ!»՝ մարտական կոչերից մեկն է, որը հնչեցնում են սումոյիստները գոտեմարտից առաջ)
- 2005-ից կա նաև հեռուստահեռարձակում «Sumo Live TV» ալիքով։
- Ոսկեգույն կտուրը կարող է բացվել 80 %։
պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Դձյուրյո դիվիզիոնի ըմբիշները պատրաստվում են գոտեմարտի -
Դրոշների շքերթ՝ Կենսյո դոհյոի շուրջ, վերջին գոտեմարտից առաջ։ -
Մակուտի դիվիզիոնի սումոյիստների Դոհյո-իրին։ -
Ցուրիյանե — կախովի ծածք՝ սինտոյական ոճով դոհյոյի վերևում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.nikkenren.com/kenchiku/pdf/385/0385.pdf
- ↑ http://www.sumo.or.jp/KokugikanRental/kannai/
- ↑ With God on Their Side: Sport in the Service of Religion (Hardcover)։ London and New York: Routeledge։ 2002։ էջեր 151–2։ ISBN 0-415-25960-6
- ↑ «Venue Plan»։ Tokyo 2020 Bid Committee։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-27-ին։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11