Ռիփինգ
Ռիփինգ (անգլ.՝ ripping — կարքանդ) — տեսալսողական կրիչի տեղեկատվության քաղվածք առանձին ֆայլի մեջ։
Երբեմն տերմինը օգտագործվում է և հակադարձ գործողությանը, հաճախ այն կոչում են «յուրացում» կամ «մասթերինգ» (ինչպես, օրինակ, DVD-յուրացման) կամ «հետյուրացում» կամ «րեմասթերինգ»։
Սովորաբար ռիփի ստեղծման տվյալների աղբյուր են հանդիսանում Cd, DVD-սկավառակները, տեսագրությունները, հոսքային տեսալսողական հեռարձակումը (ինչպես թվային, այնպես էլ անալոգային ձևաչափով)։ Ռիփի հիմնական հատկանիշն է — ձևաչափի անհարմար պահպանումը և փոխանցումը ինչի պատճառով այն վերածվում է ֆայլի, որը նվազագույն է կախված նվագարկիչ և դեկոդացման սարքից։
Հապավումների վերծանում[խմբագրել | խմբագրել կոդը]
- CamRip (Cam): այդպես է կոչվում տեսանյութը, որը թաքուն կերպով ձայնագտվել է կինոթատրոնի դահլիճում։ Պատկերը կարող է դողալ և լինել նկարահանված անկյունի տակ։ Որոշ դեպքերում կարող են երևվալ մարդկանց գլուխները, ուշացած հանդիսատեսը և նստատեղերը և այլն։ Ձայնի որակը տարբեր է լինում, հնարավոր են ձայնային խոչընդոտներ (օրինակ ծիծաղ, հեռախոսի զանգեր կամ հանդիսատեսի փսփսոց)։ CamRip-ը համարվում է վատագույն որակ։ Ֆիլմի պրեմիերայից հետո այն ամենաառաջինն է հայտնվում համացանցում։ Երբեմբ CamRip-ը սխալմամաբ կոչում են Telesync (TS).
- Telesync (TS): նյութը ձայնագրվում է կինոէկրանից պրոֆեսիոնալ (թվային) տեսախցիկով, որը տեղադրվում է դատարկ դահլիճում շտատիվի վրա, կամ կինոմեխանիկի խցիկում։ Այս դեպքում վիդեոյի որակը CamRip-ից լավն է։ Ձաձնը լավն է, առանց խոչընդոտների, որովհետև գրվում է մեկուսացված տարածքից կամ ականջակալներից։
- Telecine (TC): պատճենը հանվում է կինոժապավենից հատուկ սարքավորումների միջոցով։ Նյութը ձայնագրվում է ուղիղ լուսարձակից աուդիո և վիդեո ելքերի միջոցով։ Որակը կարող է տարբեր լինել, կարող է լինել լավ, կամ DVD տարբերակից ընդհանրապես չտարբերվող, կախված է օգտագործվող սարքավորումից, ձայնը լավն է։ Լինում է խնդիր գույների հետ (կարող է «դղնավուն» լինել)։
- Super Telesync (SuperTS, Super-TS): այսպես կոչված «թվայնացում». Դա TS-ռիփ է, որը մշակվում է համակարգչի միջոցով — ֆիլմի գույնը բավաց է, պարզեցված է, պատկերի և ձայնի աղմուկը հեռացված է և այլն։ Որակը լավն է, բայց կախված է մշակումով զբաղվող մասնագետից։
- VHS-Rip (VHSRip): նյութի աղբյուրն է VHS տեսաժապավենը, սովորաբար միջին որակի է։
- Screener (Scr) կամ VHS-Screener (VHSScr): «promotional» VHS-տեսաժապավենի պատճեն (կինոքննադատների համար, գովազդային տարբերակ, կամ անպատրաստ)։ Պատկերի որակը լավն է, բայց փչացված է ջրանշաններով և զգուշացնող նշաններով։ Ձայնը լավն է սովորաբար ստերեո կամ Dolby Surround:
- PPVRip — Pay-Per-View վիդեո, որը նկարահանվել է հյուրանոցային համարներում։ Աղբյուր է հանդիսանում հյուրանոցային համարի հեռուստացույցը, ձայնագրությունը կատարվել է PVR-ի կամ DVD-ձայնագրիչի միջոցով։ Ի տարբերություն Screener (Scr) или VHS-Screener (VHSScr) պատկերը փչացված չէ ջրանշաններով կամ զգուշացնող նշաններով։
- DVD-Screener (DVDScr, Scr): նույնն է ինչ VHSScr-ռիփը, բայց DVD-սկավառակից։ «promotional» DVD-սկավառակի պատճեն (կինոքննադատների համար, գովազդային տարբերակ, կամ անպատրաստ)։ Որակը հավասար է DVDRip-ի որակին, բայց ինչպես VHSScr-ռիփը, պատկերի որակը լավն է, բայց փչացված է ջրանշաններով և զգուշացնող նշաններով։
- TV-Rip (TVRip): նյութը «բռնացված է» հեռուստատեսային ազդանշանից, սովորաբար մալուխային (բայց լինում են ռիփեր սովորական անտենային ազդանշանից)։ Համարյա բոլոր հեռուստասերիալները բաժանվում են այդպիսի կամ SatRip ձևաչափում։ Որակը կախված է օգտագործվող սարքերից, ծրագրերից և մարդու կարողություններից։
- Sat-Rip (SatRip): նույնն է ինչ TVRip-ը, բայց նյութը «բռնացված է» առբանյակից (սովորաբար դա թվային MPEG2 վըդեո է)։ Որակը կախված է մատակարարից, ալիքից և մարդու կարողություններից։ Այդպիսի ռիփը շատ քիչ է զիջում DVDRip-ին։
- HDTV-Rip (HDTVRip): HDTV ալիքի հեռարձակման ռիփը ունի բայձր թույլատվություն, բայց կարող է պարունակել ալիքի նշանը։ Որակը կախված է հեռարձակվող ալիքից։ Երբեմն սխալմամբ High Definition ձևաչափի վիսեոները կոչում են HDTV:
- PDTVRip: թվային մալուխային ՀՏ ազդանշանի ռիփ, որը ունի ավելի փոքր թույլատվություն քան HDTV: Հաճախակի օգտագործվում է ՀՏ-տյուներ, որը համատեղելի է DVB (Digital Video Broadcasting) ձևաչափի հետ կամ ստացիոնար digital video recorder (DVR). Երբեմն այդպիսի ռիփերը կոչվում են DVBRip:
- HDRip: ռիփ BDRip 720p կամ BDRip 1080p ռիփից։ Սովորաբար արվում է փոքր թույլատվությունով (հիմնականում պահպանելով ստանդարտը՝ առավելագույնը 720 հորիզոնտալ պիկսել XviD կոդեկով կատարված ռիփերի համար, և 1024 հորիզոնտալ պիկսել AVC կոդեկով)։ Տարբերվում է բարձր որակով քան DVDRip, բայց զիջում է «ստանդարտ» BDRip և HDDVDRip, որոնց կոդավորում կատարվում է հիմնականում բնօրինակ աղբյուրից։ Այդ ստանդարտը հանրությունով ընդունվել եր, որովհետև իսկբանե ծովահենական թրեքերներում չեր բաժանվում բնօրինակը (Blu-Ray Disc), միայն դրա ռիփը (BDRip 720p, BDRip 1080p): Դրա համար, չափսի փոքրացման և արագ տարածման համար արվում է կրկնակի կոդավորում։
- BDRip: Blu-ray սկավառակի ռիփ (1920x1080, 1280x720), որը հիմնականում արվում է բարձր թույլատրությունով։ Որակը միշտ DVDRip-ի որակից լավն է։ Հիմնականում տեղադրվում է Matroska բեռնամփոփի մեջ (.mkv ընդարձակման ֆայլ)։ Որակով գերազանցում է HDDVDRip-ին, կրկին կախված է ծրագրից և մարդու գիտելիքներից։
- DVD-Rip (DVDRip): ռիփ բնօրինակ DVD-սկավառակից։ Ձայնի և պատկերի որակը շատ լավն է, սակայն կախված է մարդու կարողություններից և զիջում է Blu-ray-սկավառակների ռիփերին։
- LaserDisc-RIP (LDRip): ռիփ օպտիկական կրիչից LaserDisc, DVDRip-ի որակից քիչ վատ։
- Workprint (WP): այսպես է կոչվում ֆիլմի «բբետա-տարբերակը»։ Հիմնականում դուրս է գալիս VCD ձևաչափով մինչև կինովարձույթի մեկնարկը։ Քանի որ դա ֆիլմի նախնական տարբերակն է որակը կարող է լինել գերազանց, կամ շատ վատ, կարող են բացակայել կամ լինել ավելորդ տեսարաններ, հնարավոր է անավարտ էֆեկտներ լինեն (օրինակ «Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ» ֆիլմը)։ Այդպիսի ֆիլմերը կարող են պարունակել ժամանակաչափ։
- WebRip: - համացանցում հեռարձակվող հոսքային վիդեոյի ձյնգրություն։ Որակով չի զիջում DVDRip-ին։ Սակայն հնարավոր են խանգառումներ օգտագործվող ձայնագրման ծրագրի պատճառով։
- Web-DL (Web-DLRip): Սա անմիջապես արտադրողի (դիստրիբյուտորի) ռիփն է, որը նախատեսված է համացանցային տարածման համար։ Հիմնականում վերցվում է վճարովի iTunes Store խանութից։ Պլյուսերը՝ նշանների բացակայություն, հեռուստաաղբի բացակայություն, վերջնական տիտրերի առկայություն։ Սա ռիփի նոր տեսակ է, որը DVDRip-ին անցնում է և չի զիջում BDRip-ին։
- Remux: HD DVD կամ Blu-ray ձև առանց վերակոդավորման, բայց հեռացված լրացուցիչ նյութերով, անպետք ձայնային ճանապարհներով և ենթագրերով։
- DCPrip: ռիփ DCP (Digital Cinema Package) փաթեթից։ Սովորաբար էդպիսի ձևաչափում լինում են միայն ֆիլմերի թրեյլերները և թիզերները։ Այդպիսի ռիփերը առաջին անգամ հայտնվել էին 2013 թ RuTracker.org տորենտ-թրեքերի վրա։ Էդպիսի նյութը տարբերվում է իր ձայնային և պատկերի որակով։ Պատկերը ունենում է 2048x858 թույլատվություն, իսկ ձայնը լինում է Pulse Code Modulation, PCM ձևաչափում։ Սովորաբար տեղադրվում է Matroska բեռնամփոփի մեջ (.mkv ընդարձակման ֆայլ)։
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://best-films.info/quality-movies/ Archived 2017-04-27 at the Wayback Machine.
- http://tvem.ru/article/dvdrip.html Archived 2016-06-25 at the Wayback Machine.
- http://dontfear.ru/kachestvo-filmov-chto-onachaet-camrip-dvdrip-hdrip-bdrip/
Սմ. նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տեսածովահենություն
- Ֆանսաբ