Ռիտա Սակելլարիու
Ռիտա Սակելլարիու | |
---|---|
Բնօրինակ անուն | հուն․՝ Ρίτα Σακελλαρίου |
Ի ծնե անուն | հուն․՝ Μαργαρίτα Σακελλαρίου |
Ծնվել է | նոյեմբերի 22, 1934[1] Chamezi, Կրետեի շրջան, Հունական Երկրորդ Հանրապետություն |
Երկիր | Հունաստան |
Մահացել է | օգոստոսի 6, 1999[2] (64 տարեկան) Աթենք, Հունաստան |
Գերեզման | Աթենքի առաջին գերեզմանատուն |
Ժանրեր | լաիկո |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Rita Sakellariou Վիքիպահեստում |
Ռիտա Սակելլարիու (հուն․՝ Ρίτα Σακελλαρίου, նոյեմբերի 22, 1934[1], Chamezi, Կրետեի շրջան, Հունական Երկրորդ Հանրապետություն - օգոստոսի 6, 1999[2], Աթենք, Հունաստան), հույն երգչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիտան ծնվել է 1934 թվականի հոկտեմբերի 22-ին։ 12 տարեկանում ստիպված է եղել թողնել դպրոցը, որպեսզի ապրուստ հայթայթի և օգնի ընտանիքին։ Նա հաց և լիմոն է վաճառել Պիրեյոսի փողոցներում։ Ավելի ուշ՝ 1950-ական թվականներին, նա աշխատել է գործարաններում, սակայն առաջին ամուսնությունից հետո կրկին ստիպված է եղել պայքարել հանուն գոյության, ինչի արդյունքում աղբ է հավաքել ետնախորշերում[3]։ Այնուհետև Ռիտան ամուսնացել է ըմբիշ Ստեֆանոս Սիդիրոպուլոսի հետ, որն ուներ «Սպիտակ հրեշտակ» մականունը, և որի հետ ծանոթացել էր 1969 թվականի Սալոնիկ քաղաքում։ Նրանք ամուսնական դաշինքն են կապել մեկ տարի անց[3]։
Երաժշտական գործունեության ընթացքում նա ձայնագրել է բազմաթիվ հիթեր, այդ թվում՝ «Istoria Mou, Amartia Mou», «An Kano Atakti Zoi», «Aftos O Anthropos», «Paranomi Mou Agapi» և «Ena Tragoudi»։ 2010 թվականի մարտի 14-ին Alpha TV-ը Սակելլարիուին անվանել է նոր դարաշրջանի (որն սկսվել է 1960 թվականից) պատմության 17-րդ արտիստը[4]։
Վերջին տարիները նա ապրել է Աթենք քաղաքի Նեա Սմիրնի թաղամասում[5]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին Ռիտան և նրա ընկերուհի Լակիս Կորեսը կարճ ճամփորդության են մեկնում դեպի Էպիդավրոս։ Այնտեղ Ռիտան իրեն վատ է զգում։ Հիվանադանոցում բուժզննումը ցույց է տալիս, որ նա տառապում է թոքերի քաղցկեղով[6]։
Սակելլարիուն մահացել է 1999 թվականի օգոստոսի 6-ին 64 տարեկանում՝ անցկացնելով 40 օր Աթենքի հիվանդանոցում։ Մինչև դա նա բուժում էր անցել Նյու Յորքի ուռուցքաբանական կենտրոններից մեկում։ Լակիսի խոսքերով՝ Ռիտայի վերջին խոսքերը հետևյալն էին. «Օ՜, Լակի՛ս, իսկ ես այնքա՜ն անելիքներ ունեի»[7]։
Ունեցել է չորս տղա և մեկ աղջիկ՝ երկու երեխան առաջին ամուսնությունից, երեքը՝ երկրորդից։ Թաղվել է օգոստոսի 9-ին Աթենքի առաջին գերեզմանոցում[8][9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.tanea.gr/2019/11/22/people/rita-sakellariou-san-simera-gennithike-i-laiki-ntiva-pou-latreytike-oso-liges/
- ↑ 2,0 2,1 2,2 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Smith, Helena (1999 թ․ օգոստոսի 16). «Rita Sakellariou». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Chart Show: Your Countdown, Alpha TV, 14 марта 2010
- ↑ «Ιστορία μου, αμαρτία μου...» (հունարեն). Espresso. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Συγκλονιστικές αποκαλύψεις για τις τελευταίες μέρες της ζωής της Ρίτας Σακελλαρίου» (հունարեն). E-Radio.gr. 2016 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Η ζωή της ντίβας στο σανίδι,» (հունարեն). NewsNowgr.com. 2012 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Το τέλος μιας "ιστορίας"» (հունարեն). ΡΙΖΟΣΠΑΣΤΗΣ. 1999 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Μία παράσταση ιστορίας, αμαρτίας (και άτακτης ζωής)» (հունարեն). 2012 թ․ մայիսի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռիտա Սակելլարիուի էջը Σαν Σήμερα կայքում (հուն.)
- Sakellariou profile Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, musicpedia.gr
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիտա Սակելլարիու» հոդվածին։ |
|