Ռիո Կոլորադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիո Կոլորադո
Բնութագիր
Երկարություն1200 կմ
Ավազանի մակերես350 000 կմ²
Ջրի ծախս140 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումBarrancas River?
Գետաբերանի տեղակայումԱտլանտյան օվկիանոս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերDesaguadero River?, Grande River? և Barrancas River?
ԵրկիրԱրգենտինա
Ռիո Կոլորադոն նշված է նարնջագույնով

Ռիո Կոլորադո (իսպ.՝ Río Colorado, բառացի՝ Կարմիր գետ), գետ Արգենտինայում, Պատագոնիայի հյուսիսում։ Գետի երկարությունն ավելի քան 1200 կիլոմետր է[1]։ Այն ձևավորվում է Ռիո Գրանդե և Բառանկաս գետերի հոսանքով, որոնք սկիզբ են առնում Անդերի արևելյան լանջերից։ Գետը հոսում է լայն հովտով, հատում է հյուսիսային Պատագոնիայի չորացած շրջանը՝ տեղ-տեղ ձևավորելով կանյոններ։ Ատլանտյան օվկիանոսի Բաիյա Բլանկա ծովածոցը լցվելիս՝ ձևավորում է դելտա։

Գետի վերին հատվածներում կան սահանքներ, ստորին հոսանքն առավել հանգիստ է։ Գետի սնուցումը անձրևային ու ձնային է, հիմնական վարարումը լինում է գարնանը։ Գետի վրա կան մի քանի լճեր, որոնք նպաստում են հիդրոէներգետիկայի օգտագործմանը[2]։

Գետի ավազանի մակերեսը 350 հազար կմ քառ․ է։ Ռիո Կոլորադոյի շրջակայքի ոռոգվող հողատարածքները գործածվում են գյուղատնտեսական նպատակներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Рио-Колорадо — статья из Большой советской энциклопедии.
  2. Словарь современных географических названий / Рус. геогр. о-во. Моск. центр; Под общ. ред. акад. В. М. Котлякова. Институт географии РАН. — Екатеринбург: У-Фактория, 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гл. ред. Григорьев А. А. Краткая географическая энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 3. — 580 с.
  • Составители В. П. Морозов, Э. А. Толкачев Словарь эрудита. Географические названия. Страны мира. Памятники археологии. — СПб.: Фолио-Пресс, 1998. — 448 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիո Կոլորադո» հոդվածին։