Ռիոն (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Ռիոն
Rio - Achaia Prefecture, Greece - Locator Map.png
Կոորդինատներ: 38°18′10.1″ հս․ լ. 21°47′4.9″ ավ. ե. / 38.302806° հս․. լ. 21.784694° ավ. ե. / 38.302806; 21.784694
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԲԾՄ34 մետր
Բնակչություն5252 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+03:00
Հեռախոսային կոդ2610
##Ռիոն (քաղաք) (Հունաստան)
Red pog.png

Ռիոն[2] (հուն․՝ Ρίον[3] , լատ.՝ Rhium), փոքր քաղաք Հունաստանի Պելոպոնես թերակղզու հյուսիս-արևելքում։ Գտնվում Պատրաիկոսի ափին, Պատրասից 8 կմ հյուսիս-արևելք: Վարչականորեն պատկանում է Արևմտյան Հունաստան պերիֆերիային։ Բնակչության թիվը, ըստ մարդահամարի, կազմում է 4664 բնակիչ[4]: Համայնքի տարածքը կազմում է 3,45 կմ քառ․ է[5]:

Ռիոնում է գտնվում Պատրոսի համալսարանի կամպուսը: Քաղաքում կա բավականին մեծ ամրոց: Պատրոսի համալսարանը և հիվանդանոցը տեղակայված են հարավ-արևելքում։

Ռիոնի նեղուցով, որը բաժանում է Պատրաիկոսը Կորնթոսյան ծովածոցից, անցնում է Ռիո-Անտիրիո կամուրջը: Քաղաքի հարավարևելյան կողմում Պանախիակոն լեռներն են:

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անունն առաջացել է հին հունարեն ῥίον (հրվանդան) բառից[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիոն քաղաքում բնակչություն եղել է դեռևս հին ժամանակներից: Այստեղ է գտնվել Պոսեյդոնի տաճարը:

1499 թվականին Օսմանյան սուլթան Բայազիդ II-ը կառուցել է ամրոց Ռիոնի տաճարի ավերակների վրա: 1532 թվականին ջենովացի ծովակալ Անդրեա Դորիան գրավել է բերդը, սակայն միևնույն տարում թուրքերը վերադարձրել են այն։ 1603 թվականին մալթիական օրդենի ասպետները ավերել են ամրոցը Պատրիայի և Լեպանտոյի ծովամարտի ժամանակ: Թուրք-վենետիկյան պատերազմի ժամանակ 1687 թվականին ծովակալ Ֆրանչեսկո Մորոզինին գրավել է ամրոցը։ Վենետիկյան շրջանում բերդը վերակառուցվել և ստացել իր ժամանակակից տեսքը։ Ամրոցի հարակից բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1697 թվականին։ 1715 թվականին թուրք-վենետիկյան պատերազմի ժամանակ թուրքերը կրկին գրավում են բերդը[7]։ 1828 թվականին ֆրանսիական արշավախմբի պաշարման ժամանակ թուրքերը հանձնել են ամրոցը գեներալ Մեզոնին։ 1831-1912 թվականներին հույներն ամրոցն օգտագործել են որպես բանտ: 1923 թվականին հույն-թուրքական բնակչության փոխանակության ժամանակ Ռիոնում բնակություն են հաստատել Փոքր Ասիայից եկած փախստականները։ 1941 թվականին Ռիոնը շրջափակվել էր «Առանցքի ուժեր»-ի երկրների կողմից[8]:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կենտրոնում գտնվում է «Ռիոն» երկաթուղային կայարանը՝ Աիոս Անդրեաս - Աիոս Վասիլիոս երկաթգծի վրա։ Ռիոնով անցնում է «Իոնիա» (Α5) ավտոմայրուղին, որը E55 Եվրոպական երթուղու մասն է կազմում։ Օլիմպիա ավտոճանապարհը (Α8), որը E65 Եվրոպական երթուղու մի մասն է, միացնում է Ռիոն քաղաքը Էլեֆսիսի հետ:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն, մարդ
1991 3007[9]
2001 5032[9]
2011 5252[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.statistics.gr/2011-census-pop-hous
  2. Греция. Справочная карта Масштаб 1:1000000. | ответственный = Главный редактор Я. А. Топчиян | место = М. | издательство = Роскартография | год = 2001 | серия = Страны мира. Европа | тираж = 2000 }}
  3. Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011
  4. Греция. Справочная карта. Масштаб 1:1 000 000 / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001.
  5. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 358. — ISSN 1106-5761.
  6. Henry Liddell, Robert Scott ῥίον // A Greek–English Lexicon / revised and augmented throughout by. Sir Henry Stuart Jones. with the assistance of. Roderick McKenzie. — Oxford: Clarendon Press, 1940.
  7. Leake, William Martin Travels in the Morea. — London: John Murray, 1830. — Vol. 2. — P. 148–150.
  8. «Φρούριο Ρίου»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ 2012։ Վերցված է 2017-10-21 
  9. 9,0 9,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22 
  10. Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011 (греч.). Ελληνική Στατιστική Αρχή (20 Μαρτίου 2014). Проверено 22 октября 2017.