Ռիմա Ռամինֆար
Ռիմա Ռամինֆար | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 25, 1970 (53 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Իսլամական Ազադ համալսարան |
Մասնագիտություն | դերասանուհի, գրող և սցենարիստ |
Ամուսին | Amir Jafari? |
![]() |
Ռիմա Ռամինֆար (պարսկերեն՝ ریما رامینفر, մարտի 25, 1970, Թեհրան, Իրան), իրանցի դերասանուհի և սցենարիստ[1]։ Ավարտել է Իրանի հեռուստառադիոհաղորդումների համալսարանը դերասանի և թատրոնի ռեժիսորի որակավորումներով, մագիստրոսի աստիճանով։ Թատրոնում սկսել է խաղալ 1997 թվականից։ Նրա մասնակցությամբ առաջին ներկայացումը ամերիկացի թատերագիր Մարշա Նորմանի Բարի գիշեր, մայրի՛կ թատերախաղի բեմադրությունն էր[2]։ Կինոյում առաջին անգան նկարահանվել է 2002 թվականին (դա Nan va eshgh va motor 1000 ֆիլմն էր)։ Դրանից հետո բազմաթիվ դերեր է խաղացել, բեմականացրել բազում թատերգություններ։ Հիշարժան ներկայացումներից են «Ձմեռ-66»-ը, «Պատռտված թղթերի պարը»,«Լռության րոպե», «Ինչպես միշտ՝ նույնը», «Մեռյալի շշունջը», «Շան սիրտը», «Եվ այդպես՝ մինչև վաղը» բեմադրությունները[3]։ Դերասանական տպավորիչ աշխատանքներից է Հոմայի դերի կատարումը «Դրամագլուխ» («Paytakht») հեռուստասերիալում, որի ցուցադրությունը իրանական հեռուստատեսությունն սկսել է 2011 թվականին և շարունակել հինգ տարեշրջան։
Դերեր կատարելուց և բեմադրելուց զատ՝ Ռիմա Ռամինֆարը սցենարներ ու թատերգություններ է հեղինակում։ Այդ ասպարեզում նրա առաջին գործը դեռ ուսանողական տարիներին գրած «Եվ այդպես՝ մինչև վաղը» թատերախաղն է, որի բեմադրությունը ներկայացվել է թատերական արվեստի միջազգային Fajr փառատոնում և արժանացել մրցանակի։
Ռիմա Ռամինֆարն ամուսնացած է։ Ամուսինն իրանցի դերասան Ամիր Ջաֆարին է։ Նրանք մի տղա ունեն[4][5]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոնկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2015 - Abad va yek rouz
- 2015 - Zapas
- 2015 - Fasl E Narges
- 2014 - Marg E Mahi
- 2012 - Sizdah
- 2011 - Ghesse Ha
- 2010 - Yek Habe Ghand
- 2007 - Shirin
- 2007 - Rafigh E Bad
- 2000 - Nan Va Eshgh Va Motor 1000[6]
Հեռուստաֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 – Chand Rouz Bishtar
- 2010 – Akharin Rouz E Mah
- 2009 - Mish
Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2018 - Paytakht 5[7]
- 2015 - Paytakht 4
- 2014 - Paytakht 3
- 2013 - Paytakht 2
- 2012 - Ստուգիր թիկունքը
- 2011 - Paytakht 1
- 2009- Ես վարձակալ եմ
Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2007 - Charkhouneh
- 2004 - Kamarband Ha Ra BeBandim
- 2002 - No comment
Թատրոնի դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 – Որտե՝ղ է «այստեղ»-ը
- 2009 - Ռոմուլուս Մեծը
- 2009- Օտարականը տանը
- 2008 – Փիրուդի մղձավանջները
- 2008 – Մեռյալի շշունջը
- 2006 - Առևտրականի մահը
- 2002 – Թերթ կգնեմ
- 2001 - Նույնը՝ ինչպես միշտ
- 2000 – Շան սիրտը
- 2000 – Եվ այդպես՝ մինչև վաղը
- 1999 – Պատռտված թղթերի պարը
- 1998 – Ձմեռ-66
- 1997 - Բարի գիշեր, մայրի՛կNight, Mother
Նվաճումներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2018 - Fajr միջազգային 33-րդ կինոփառատոնի ժյուրիի անդամ[8]
- 2018 - Նովրուզի նախօրյակին անցկացված փառատոնի մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[9]
- 2015 – Հաֆեզի մրցանակի դափնեկիր՝ որպես լավագույն դերասանուհի
- 2010 – “Yek Habe Ghand” ֆիլմում երկրորդ պլանի դերի լավագույն կատարման համար մրցանակի ներկայացում «Իրանի կինո» մրցույթում
- 2010 – “Yek Habe Ghand” ֆիլմում երկրորդ պլանի դերի լավագույն կատարման համար մրցանակի ներկայացում Fajr միջազգային 29-րդ փառատոնում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «بیوگرافی ریما رامینفر + تصاویر ریما رامینفر»։ www.beytoote.com։ Վերցված է 2019-04-26
- ↑ «Rima Raminfar»։ ifilm-آیفیلم (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-26-ին։ Վերցված է 2019-04-26
- ↑ «ریما رامینفر» (պարսկերեն), ویکیپدیا، دانشنامهٔ آزاد, 2019-04-05, https://fa.wikipedia.org/w/index.php?title=%D8%B1%DB%8C%D9%85%D8%A7_%D8%B1%D8%A7%D9%85%DB%8C%D9%86%E2%80%8C%D9%81%D8%B1&oldid=25835421, վերցված է 2019-04-30
- ↑ «ریما رامینفر» (պարսկերեն), ویکیپدیا، دانشنامهٔ آزاد, 2019-04-05, https://fa.wikipedia.org/w/index.php?title=%D8%B1%DB%8C%D9%85%D8%A7_%D8%B1%D8%A7%D9%85%DB%8C%D9%86%E2%80%8C%D9%81%D8%B1&oldid=25835421, վերցված է 2019-04-26
- ↑ «ریما رامین فر - Rima Raminfar - بیوگرافی ریما رامین فر به همراه عکس»։ rozaweb (fa-IR)։ 2018-08-14։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-05-ին։ Վերցված է 2019-04-26
- ↑ «Rima Raminfar»։ IMDb։ Վերցված է 2019-04-26
- ↑ Paytakht 5 (TV Series 2018) - IMDb, http://www.imdb.com/title/tt8188114/characters/nm4431289, վերցված է 2019-04-26
- ↑ «Rima Raminfar – Women's rights» (en-US)։ Վերցված է 2019-04-26
- ↑ www.yjc.ir https://www.yjc.ir/fa/news/6499974/%D8%A8%D8%B1%DA%AF%D8%B2%DB%8C%D8%AF%DA%AF%D8%A7%D9%86-%D8%AC%D8%B4%D9%86%D9%88%D8%A7%D8%B1%D9%87-%D9%86%D9%88%D8%B1%D9%88%D8%B2%DB%8C-%D8%B3%DB%8C%D9%85%D8%A7-%D9%85%D8%B9%D8%B1%D9%81%DB%8C-%D8%B4%D8%AF%D9%86%D8%AF։ Վերցված է 2019-04-26
|