Ռիկերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Ռիկերս
en/Rikers Island
Երկիր ԱՄՆ
Վարչատարածքային բաժանում Բրոնսկ
Ջրատարածություն Իստ Ռիվեր
Ամենաբարձր կետը 22 մ
Բնակչություն 11350 մարդ
USA New York City location map.svg

Ռիկերս[1] (անգլ.՝ Rikers Island), Իստ Ռիվերի քաղաք կղզի, պատկանում է Նյու Յորքի Քուինս և Բրոնսկ շրջաններին: Կղզում գործում է Լա Գուարդիա օդանավակայանը[2]: Խոշորագույն ուղղիչ աշխատանքային գաղութն է աշխարհում, քանի որ ԱՄՆ-ին հարկերի վճարները միայն այս կղզու հարկատուների կողմից կազմում են տարեկան 860 մլն դոլար[3]: 1884 թվականից ի վեր կղզում սկսեց զարգանալ գյուղատնտեսությունը, որը միտված էր կալանավորների համար սնունդ ստեղծելուն: 1932 թվականին բացվեց նոր բանտ, որտեղ բանտարկյալների մեծ մասը տեղափոխվեցին Բլեքուել (Blackwell) կղզուց, քանի որ այնտեղ բանտային հաստատությունները վաղուց արդեն խարխլվել էին: 1970 թվականից մինչև 2005 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում բանտում առաջացան ոչ ավանդական սեռական կողմնորոշման առանձին միավորներ, սակայն դրանք արագ վերացվեցին` «անվտանգության ապահովման նկատառումներով»: Բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքների պատճառով մի քանի սկանդալներ հրապարակվեցին, որոնք հասարակության շրջանում առաջացրեցին բողոքի մեծ ալիք և պահանջվեց վերանայել բանտարկյալների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը[4][5][6]:

Freiheitsstatue NYC full.jpg
Ընդհանուր տեսքը: Ռիկերս կղզու ետևում երևում է Լա Գուարդիա օդանավակայանը, աջ կողմում` (անգլերեն) կամուրջը
Տեսքը 1,7 կմ բարձրությունից: Ներքևում (անգլերեն) կամուրջն է, որից աջ երևում է օդանավակայանի թռիչքուղին
Rikers Island crop.jpg

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք 2 × 1 կմ ընդհանուր չափսերով: Կղզին ամբողջությամբ բանտային համալիր է: Մայր ցամաքի հետ կապվում է կամրջով, որը կառուցվել է 1966 թվականին: Մինչև կամուրջ կառուցելը այդ կղզի հասնում էին ջրային պտրանսպորտով: 2009 թվականի մարդահամարի տվյալներով ամբողջ բնակչության թիվը, որոնց մեծամասնությունը բանտարկյալներն էին, կազմում էր 11 350 մարդ: Կղզում կառուցված շինությունները նախատեսված են 14 հազար բանտարկյալների, 7000 ուժային կառույցի աշխատակիցների և 1500 քաղաքացիների համար: Մինչև 1954 թվականը կղզու մակերեսը մոտп 0,36 կմ² էր, այնուհետև սկսվեցին կղզու տարածքի ավելացման աշխատանքներ: 2011 թվականին արդեն կղզին ուներ գրեթե 1,7 կմ² մակերես[7]:

1965 թվականին բանտային համալիրի հիմնական ճաշասենյակում կախեցին Սալվադոր Դալիի ստեղծած մի նկար, որով կարծես ներողություն էր խնդրում բանտարկյալներից այն բանի համար, որ չկարողացավ անցկացնել արվեստի մասին դասախոսությունը, ինչպես խոստացել էր: 1981 թվականին նկարը տեղափոխվեց «պահպանման համար» նախատեսված դահլիճ, իսկ 2003 թվականի մարտին փոխարինվեց կեղծ տարբերակով. բնօրինակը գողացվել էր: Չնայած այս գործով մեղադրանք էր ներկայացվել չորս աշխատակիցների, բնօրինակն այդպես էլ չհայտնաբերվեց:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Նյու Յորքի քարտեզ
  2. В этом и всех последующих измерениях использовались встроенные возможности бесплатной программы в свободном доступе Google Earth
  3. «Rickers Island — Captive Audience»։ Արխիվացված է օրիգինալից 2006-11-05-ին 
  4. «Rikers Island Fight Club»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-11-ին։ Վերցված է 2011-09-05  , villagevoice.com, 8 апреля 2008
  5. «Woman-on-Woman Rape Claim at Rikers»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-20-ին։ Վերցված է 2011-09-05  , villagevoice.com, 13 августа 2008
  6. Lawsuits Suggest Pattern of Rikers Guards Looking Other Way, New York Times, 3 февраля 2009
  7. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ nyc%gov անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: