Jump to content

Ռիիկա Պուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիիկա Պուրա
ֆիններեն՝ Riikka Purra
Դիմանկար
Ծնվել էհունիսի 13, 1977(1977-06-13) (47 տարեկան)
ԾննդավայրPirkkala, Պիրկանմաա, Ֆինլանդիա
Քաղաքացիություն Ֆինլանդիա
ԿրթությունՏուրկուի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններmunicipal councillor in Finland?, Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր, նախագահ, Ֆինլանտայի Տնտեսութեան նախարար և Deputy Prime Minister of Finland?
ԿուսակցությունFinns Party?
Կայքriikkapurra.net
 Riikka Purra Վիքիպահեստում

Ռիիկա Պուրա (ֆիններեն՝ Riikka Purra, հունիսի 13, 1977(1977-06-13), Pirkkala, Պիրկանմաա, Ֆինլանդիա), ֆիննական քաղաքական և պետական գործիչ։ 2021 թվականի օգոստոսի 14-ին դարձել է «Իրական ֆիններ» կուսակցության նախագահ։ 2023 թվականի հունիսի 20-ից Ֆինլանդիայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար։ 2019 թվականից Էդուսկունտայի պատգամավոր (Ֆինլանդիայի խորհրդարանի)[1]։ 2017 թվականին Կիրկկոնումի քաղաքային խորհրդի անդամ։ Suomen Perusta Իրական ֆինների վերլուծական կենտրոնի վարչության անդամ («Ֆինլանդիայի հիմքը»)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1977 թվականի հունիսի 13-ին Պիրկկալայում։ Ավարտել է Տուրկու համալսարանը։ Ստացել է հասարակական-քաղաքական գիտությունների մագիստրոսի աստիճան։ 2019 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Էդուսկունտայի պատգամավոր է ընտրվել Ուուսիմաա ընտրատարածքից։ 2023 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում հավաքել է ամենաշատ ձայներ՝ 42 589 ձայն և վերընտրվել է նույն ընտրատարածքում։

Եղել է կուսակցության նախագահի առաջին տեղակալ[2][3]։ «Իրական ֆիններ»-ի նախագահ՝ Յուսի Հալա-Ահոնը, 2021 թվականի հունիսի վերջին հայտարարեց իր հեռանալու մասին[4]։ Օգոստոսի 14-ին Սեյնաջոկիում կուսակցության համագումարում Ռիիկա Պուրան ընտրվել է կուսակցության նոր նախագահ։ 1302 ձայնից ստացել է 774-ը։ Նրա մրցակիցները ստացան՝ Սակարի Պույստոն՝ 252 ձայն, Օսի Թիիխոնեն (Ossi Tiihonen)՝ 181 ձայն և Քրիստիինա Իլմարինեն (Kristiina Ilmarinen)՝ 7 ձայն։

2023 թվականի հունիսի 20-ին նշանակվել է Ֆինլանդիայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար կոալիցիոն կառավարությունում՝ վարչապետ պետերի Օրպոյի գլխավորությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Новым председателем «Истинных финнов» стала Риикка Пурра // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 14 августа 2021.(Ստուգված է 14 Օգոստոսի 2021)
  2. Опрос Yle: Риикка Пурра — фаворит на пост главы «Истинных финнов» // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 17 июля 2021.(Ստուգված է 14 Օգոստոսի 2021)
  3. За пост председателя «‎Истинных финнов» будут бороться шесть человек // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 27 июля 2021.(Ստուգված է 14 Օգոստոսի 2021)
  4. Юсси Халла-ахо покидает пост председателя «Истинных финнов» // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 21 июня 2021.(Ստուգված է 14 Օգոստոսի 2021)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիիկա Պուրա» հոդվածին։