Ռիդեր (պանիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիդեր
Ridder
ՏեսակNorwegian cheese?
Առաջացման երկիր Նորվեգիա
Պաստերիզացումպաստերիզացված
Կազմվածքկիսակոշտ, դեղնամոխրագույն
Սպիտակուցներ20 գ
Ճարպեր38 գ

Ռիդեր (նորվ.՝ Ridder), նորվեգական առանց անցքերի կիսակոշտ պանիր, ունի դեղնամոխրագույն երանգ, բնութագրվում է անուշաբույր, գրգռիչ, բավականին սուր համով։ Պատրաստվում է կովի պաստերիզացված կաթից Brevibacterium linens մշակման կիրառմամբ։ Պանիրն արտադրվում է նարնջագույն մեղրամոմով կամ առանց մոմի վակուումային փաթեթավորմամբ։ Պանրի չկտրված գլուխն ունի ավելի սուր համ։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանրի բաղադրության մեջ մտնում են կովի կաթ և հատուկ բակտերիաներ, ինչպես նաև թթվասեր, աղ, շրդանային մակարդ (կովի), նիտրատ (E251), սննդային ներկանյութ (Е160b)[1]։

Պանրի 100 գրամն ունի 422 կկալ կալորիականություն և պարունակում է 20 գ սպիտակուց, 38 գ ճարպ, 0 գ ածխաջրեր, 580 մգ կալցիում, 430 մգ ֆոսֆոր, 3.2 մգ ցինկ, 240 մգ վիտամին A[1]: Միջին խոնավությունը՝ 39 %, նվազագույն յուղայնությունը՝ 60 %, աղը՝ միջինը 1.5 %։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիդերը մշակվել է Նորվեգիայում 1960-ական թվականների կեսերին և արտադրվում է Արևմտյան Նորվեգիայի խութածոցերից մեկի ոչ մեծ կաթնագործարանում։ Շուկա թողարկվել է 1969 թվականին[2]։ «Ռիդերը» նորվեգերենից թարգմանաբար նշանակում է «ասպետ», և այդ անվանում է վերաբերում է նրա յուրահատուկ ուժեղ բուրմունքին[3]։ Պանիրն ամբողջությամբ նորվեգական է, որի մասին վկայում է նաև անունը[1]։ Պանրի տեսակակիցներից են ֆրանսիականը և Port Salut-ը։

Ռիդերը տարածված է և՛ Նորվեգիայում, և՛ բազմաթիվ եվրոպական երկրներում ու Ճապոնիայում։ «Ridder™»-ը համարվում է պաշտպանված ապրանքանիշ, սեփականատերը նորվեգական ֆերմերների TINE միավորումն է[1]։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիդերը հարմար է սենդվիչների համար, նաև հետճաշյա սուր, մրգերով կամ առանց դրանց, ակրատի (թեթև ուտեստ) համար[3]։ Պանիրը փափուկ է, հեշտ է կտրվում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  3. 3,0 3,1 «Jarlsberg.com | Ridder». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.