Jump to content

Ռիդա Մալիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիդա Մալիք
արաբ․՝ رضا مالك‎‎
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 21, 1931(1931-12-21)
ԾննդավայրԲաթնա, Ալժիր
Մահացել էհուլիսի 29, 2017(2017-07-29)[1][2] (85 տարեկան)
Մահվան վայրԱլժիր, Ալժիր
ԳերեզմանEl Alia Cemetery[3]
Քաղաքացիություն Ալժիր և  Ֆրանսիա
ԿրթությունԱլժիրի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ և գրող
Զբաղեցրած պաշտոններԱլժիրի արտաքին գործերի նախարար, մշակույթի նախարար, տեղեկատվության նախարար, Ալժիրի վարչապետ, Ֆրանսիայում Ալժիրի դեսպան, Ալժիրի դեսպանը Խորհրդային Միությունում, Ալժիրի դեսպանն ԱՄՆ-ում և Ալժիրի դեսպանը Միացյալ Թագավորությունում
ԿուսակցությունNational Republican Alliance? և Ազգային ազատության ճակատ
ԱնդամությունHigh Council of State?

Ռիդա Մալիք (արաբ․՝ رضا مالك‎‎, դեկտեմբերի 21, 1931(1931-12-21), Բաթնա, Ալժիր - հուլիսի 29, 2017(2017-07-29)[1][2], Ալժիր, Ալժիր), Ալժիրի պետական և քաղաքական գործիչ։ 1993-1994 թվականներին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1931 թվականի դեկտեմբերի 21-ին Ալժիրի Սետիֆե քաղաքում։ Ալժիրի համալսարանում ստացել է գիտական աստիճան գրականության և փիլիսոփայության բնագավառում։ 1955 թվականին դարձել է ալժիրցի մուսուլման ուսանողների համընդհանուր միության հիմնադիր, իսկ 1957 թվականին դարձել է այդ կազմակերպության ղեկավար կոմիտեի անդամ։ 1957 թվականից մինչև 1962 թվականը զբաղեցրել է ընդդիմադիր «El Moudjahid» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը, որն աջակցել է Ազգային ազատագրման ճակատին Ֆրանսիայից Ալժիրի անկախության համար պատերազմում։

1962-1964 թվականներին եղել է Հարավսլավիայում Ալժիրի դեսպանը, 1965-1970 թվականներին Ֆրանսիայում Ալժիրի դեսպանը։ 1970-1977 թվականներին եղել է Խորհրդային Միությունում Ալժիրի դեսպանը։ 1977-1979 թվականներին զբաղեցրել է մշակույթի և տեղեկատվության նախարարի պաշտոնը։ 1979-1982 թվականներին դեսպան է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եղել է գլխավոր բանակցողներից մեկը, որն ապահովել է 52 պատանդների ազատ արձակումը Թեհրանում ԱՄՆ դեսպանատնից (Իրան)։ 1982-1992 թվականներին դեսպան է եղել Մեծ Բրիտանիայում։

1992-1993 թվականներին եղել է ազգային խորհրդատվական խորհրդի նախագահ։ 1993 թվականի փետրվարի 3-ից մինչև 1993 թվականի օգոստոսի 21-ը եղել է Ալժիրի արտաքին գործերի նախարար։ 1993 թվականի օգոստոսի 21-ից մինչև 1994 թվականի ապրիլի 11-ը զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։ Ռիդա Մալիքը բազմաթիվ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ «Tradition et révolution», «Le véritable enjeu, l'enjeu de la modernité en Algérie et dans l 'islam», «l' Algérie à Evian» և «Histoire des négociations secrètes (1956/1962)»:

Ռիդա Մալիքը մահացել է 2017 թվականի հուլիսի 29-ին 85 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո[4][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Décès de Redha Malek, ancien chef du gouvernement
  2. 2,0 2,1 2,2 Munzinger Personen (գերմ.)
  3. Find A Grave — 1996.
  4. Décès de Redha Malek, ancien chef du gouvernement
  5. «Algeria independence figure Redha Malek dies aged 86». www.9news.com.au. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]