Ռեննիկ Դիանա (ռուս.՝ Диана Ренник, մարտի 25, 1985(1985-03-25)[1], Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), էստոն գեղասահորդուհի, ով հանդես է գալիս զուգասահքում։ Ալեքսեյ Սաքսի հետ նրանք չորս անգամ հաղթել են Էստոնիայի ազգային առաջնությունում։ Թուրինում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղեր 2006-ում նրանք զբաղեցրին 17-րդ տեղը։
Ծնվել է Սվերդլովսկում` գեղասահքի մարզիչներ Արդո և Յուլյա Ռեննիկների ընտանիքում։ Սահել սկսել է 2,5 տարեկանից։ Խորհրդային Միության փլուզումից հետո հայրը` Արդո Ռեննիկը մեկնել է Ֆինլանդիա` եղբոր մոտ, իսկ երեք տարի հետո նրանց մոտ է մեկնել Դիանան` մոր հետ։ Նոր վայրում ծնողները շարունակում էին իրենց մարզչական աշխատանքները` մարզելով ֆին և էստոնացի մարզիկների, այդ թվում` նաև իրենց դստերը, ով սկսեց մրցաշարերում ներկայացնել Էստոնիան[2]։
2001 թվականին Դիանայի պարազույգն է դառնում Ալեքսեյ Սաքսը, ով նախկինում հանդես էր գալիս մենասահքով։ Նրանք հանդես են եկել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, որտեղ էլ տասնյակում զբաղեցրին երկրորդ տեղը։ 2006 թվականին Ռեննիկը և Սաքսը ձմեռային օլիմպիական խաղերում ներկայացրին Էստոնիան (առաջինն էին 1936 թվականի էստոնցիների ելույթից հետո), որտեղ էլ զբաղեցրին տասնյոթերորդ տեղը[2][3]։