Ռենատ Սաբիտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենատ Սաբիտով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 13, 1985(1985-06-13)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 186 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան և պաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Չերտանովո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2003 Ռուսաստան Խիմկի 0 (0)
2004-2006 Ռուսաստան Սատուրն 29 (1)
2007-2010 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 54 (0)
2008  Ռուսաստան Խիմկի 16 (0)
2011 Ռուսաստան Տոմ 27 (0)
2012 Ռուսաստան Սիբիր 9 (0)
2012-2015 Ռուսաստան Տոմ 56 (2)
2015-2016 Ռուսաստան Սոկոլ 35 (0)
2016-2018 Ռուսաստան Մորդովիա 53 (1)
2018-2019 Ռուսաստան Սոկոլ 14 (1)
2019-մ.հ. Ռուսաստան Դոլգոպրուդնի 9 (1)
Ազգային հավաքական
2005-2006 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 7 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռենատ Խարիսովիչ Սաբիտով (հունիսի 13, 1985(1985-06-13)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական ֆուտբոլիստ, պաշտպան և կիսապաշտպան «Դոլգոպրուդնի» ակումբի։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենատ Սաբիտովը «Չերտանովո» ֆուտբոլային դպրոցի սան է, որտեղ մարզվել է մարզիչ Ալեքսանդր Վլադիմովիչ Կուզիշինայի մոտ[2]։ Հետո Սաբիտովը խաղացել է Մոսկվային հիմնական հավաքականում, որի հետ հաղթել է Ռուսաստանի պատանեկան առաջնությունում[2]։ 16 տարեկանում Սաբիտովը պայամանագիր է կնքել «Խիմկի» ակումբի հետ[3], որը մարզվել է Ռավիլ Սաբիտովի մոտ։ «Խիմոկ» ակումբի կազմում Սաբիտովը անց է կացրել 2 մրցաշրջան, խաղալով երկրորդ թիմի կազմում, որտեղ խաղացել է 43 խաղ։

Սաբիտովը 2010 թվականին

2004 թվականին Սաբիտովը տեղափոխվել է ռամենական «Սատուրն», որին մարզման ընթացքում հավանել է Նիկոլայ Կիսելյովին[2]։ Առաջին մրցաշրջանը նոր հավաքականում նա խաղացել է 2 անգամ, զբաղեցրել է 3-րդ տեղը երկրորդ կազմերի առաջնությունում։ 2005 թվականին Սաբիտովը սկսել է պարբերաբար խաղալ Սատուրնի առաջին թիմում, որի կազմում անցկացրել է 16 խաղ Ռուսաստանի առաջնությունում և մեկ խաղ երկրի գավաթում։ Մրցաշրջանի արդյունքներով, ըստ «Սպորտ Էսպրեսի» գնահատականներով Սաբիտովը ընդգրկվել է առաջնության 10 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում[4]։ 2006 թվականի մայիսի 4-ին Սաբիտովը խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ մակարդակում՝ գրավելով Մոսկվայի «Սպարտակի» դարպասը Ռուսաստանի գավաթի խաղարկությունում[5]։

2006 թվականի դեկտեմբերին սկսել է բանակցություններ Սաբիտովի «Սպարտակ» տեղափոխման վերաբերյալ[6]։ Դեկտեմբերի 23-ին դարձել է կարմրասպիտակների խաղացող[7], որոնց երկրպագել է մանկուց[8]։ Առաջին մրցաշրջանում Սպարտակի կազմում Սաբիտովը հանդես է եկել պարբերաբար՝ անկացնելով 20 խաղ։ Մայիսին նա ճանաչվել է ակումբի լավագույն ֆուտբոլիստ[9]։ 2007 թվականի նոյեմբերին «Էլչեի» դեմ ընկերական խաղում նա ստացել է փոքր ոսկրի կոտրվածք[10], ինչից հետո երկար ապաքինվել է՝ արդյունքում անցկացնելով ընդամենը 3 խաղ։

2008 թվականի հուլիսին Սաբիտովը վարձավճարով տեղափոխվել է «Խիմկի» մինչև մրցաշրջանի ավարտ[11]։ Մերձմոսկովյան ակումբի կազմում Սաբիտովը անցկացրել է 17 հանդիպում։

Դեկտեմբերին Սաբիտովը վերադարձել է «Սպարտակ»։ Կատարվել է պլանային վիրահատություն, որպեսզի հանվի նախորդ վիրահատության ժամանակ դրված սկավառակը[12]։ 2009 թվականի մրցաշրջանում Սաբիտովը «Սպարտակի» կազմում անց է կացրել 19 խաղ՝ թիմի կազմում տեղի համար մրցակցելով Սերգեյ Կովալչուկի և Ռաֆայել Կարիոկոյի հետ։ 2010 թվականին «Սպարտակ» է տեղափոխվել մեկ ուրիշ կիսապաշտպան՝ Ալեքսանդր Շեշուկով, որը դարձել է Սաբիտովի մրցակիցը։

2010 թվականի դեկտեմբերի 23-ին Սաբիտովը տեղափոխվել է «Տոմ» ակումբ։ 2,5 տարվա պայմանագիր է կնքել[13], սակայն մեկ տարի անց այն խզվել է, որովհետև Տոմը իվիճակի չի եղել իր վրա վերցնել պայմանագրային պարտականությունները։ Այդ տարի «Տոմի» կազմում Սաբիտովը Պրեմիեր լիգայում խաղացել է 27 խաղ, Ռուսաստանի Գավաթում 1 խաղ։

2012 թվականի փետրվարի 2-ին հայտնի է դարձել, որ Սաբիտովը մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել Սիբիրի հետ[14]։ Նովոսիբիրսկի թիմում նա մասնակցել է 9 խաղի։

2012 թվականի հունիս 30-ին Սաբիտովը վերադարձել է «Տոմ»՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր[15]։ Հուլիսի 23-ին Սաբիտովը խփել է իր առաջին գոլը Տոմսկի ակումբում՝ գրավելով «Սիբիրի» դարպասը և հաղթանակ բերելով Տոմին Սիբիրյան դերբիում ընդդեմ իր նախկին ակումբի։

Ամբողջ 2013 թվականը Սաբիտովը բաց է թողել ծնկի լուրջ վնասվածքի պատճառով և 2013/14 մրցաշրջանում անցկացրել ընդամենը 7 խաղ Ռուսաստանի առաջնությունում։ 2014 թվականի հուլիսին դարձել է Տոմսկի ակումբի ավագ։

2019 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել «Դոլգոպրուդնի» ակումբի հետ[16]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի մայիսին Սաբիտովը հրավիրվել է Ռուսաստանի պատանեկական հավաքական[17]։ Հետագայում հանդես է եկել երիտասարդական հավաքականում։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 27-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
ՍատուրնСатурн (Ռամենսկոե) 2005 16 0 1 0 0 0 0 0 17 0
2006 13 1 7 1 0 0 0 0 20 2
Ընդհանուր 29 1 8 1 0 0 0 0 37 2
Սպարտակ (Մոսկվա) 2007 15 0 3 0 2 0 0 0 20 0
2008 3 0 0 0 0 0 0 0 3 0
2009 18 0 2 0 0 0 0 0 20 0
2010 18 0 1 0 2 0 0 0 21 0
Ընդհանուր 54 0 6 0 4 0 0 0 64 0
Խիմկի 2008 16 0 1 0 0 0 0 0 17 0
Ընդհանուր 16 0 1 0 0 0 0 0 17 0
Սիբիր 2011/12 9 0 0 0 0 0 0 0 9 0
Ընդհանուր 9 0 0 0 0 0 0 0 9 0
Թոմ 2011/12 27 0 1 0 0 0 0 0 28 0
2012/13 20 1 2 0 0 0 0 0 22 1
2013/14 7 1 1 0 0 0 2 0 10 1
2014/15 27 0 1 0 0 0 0 0 28 0
Ընդհանուր 81 2 5 0 0 0 2 0 88 2
Սոկոլ 2015/16 35 0 2 0 0 0 0 0 37 0
Ընդհանուր 35 0 2 0 0 0 0 0 37 0
Մորդովիա 2016/17 31 0 1 0 0 0 0 0 32 0
2017/18 22 1 1 0 0 0 0 0 23 1
Ընդհանուր 53 1 2 0 0 0 0 0 55 1
Ընդհանուր կարիերայում 277 4 24 1 4 0 2 0 307 5

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան «Սպարտակ»

  • Ռուսաստանի առաջնություն
    • Փոխ-չեմպիոն (2)։ 2007/2009

Ռուսաստան «Թոմ»

  • ՖԱԼ առաջնություն
    • Փոխ-չեմպիոն (1)։ 2012/13

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 «Молодые лидера не боятся» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2005 թ․ հունիսի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  3. «Первый дивизион» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2002 թ․ հունվարի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  4. «Лучшие игроки чемпионата России-2005 по оценкам «СЭ»» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2005 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  5. «Как забил?! Да не помню!» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2006 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  6. «Сабитов близок к переходу в «Спартак»» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2006 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  7. «Ухожу не потому, что в «Сатурне» плохо» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2006 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  8. «Сабитов вместе с отцом болел за «Спартак»» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2007 թ․ հունվարի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  9. «Новички премьер-лиги-2007: по оценкам — лучшие в «Спартаке», по вкладу в игру команды — в «Зените»» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2007 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  10. «Ренат Сабитов получил перелом малой берцовой кости» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2007 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  11. «Сабитов, Динеев и Якубко перешли в «Химки» на правах аренды» (ռուսերեն). Sports.ru. 2008 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  12. «Сабитову предстоит плановая операция» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2008 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  13. ««Томь» подтвердила переход Сабитова» (ռուսերեն). Sports.ru. 2010 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  14. «В «Сибирь» перешел Ренат Сабитов» (ռուսերեն). Официальный сайт ФК «Сибирь». 2012 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  15. «Сабитов вновь стал игроком «Томи»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Томь». 2012 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  16. «Новички «ДОЛГОПРУДНОГО» — Футбольный спортивный клуб "ДОЛГОПРУДНЫЙ"» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  17. «Кински вызван в национальную команду» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2005 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենատ Սաբիտով» հոդվածին։