Ռենատ Ատաուլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենատ Ատաուլին
ռուս.՝ Ренат Атаулин
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 2, 1965(1965-05-02)[1] (58 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 175 սմ
Քաշ 76 կգ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Դինամո (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1982 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Մոսկվա) 0 (0)
1982-1983 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Կաշիրա) 13 (3)
1984-1985 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Մոսկվա) 52 (1)
1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Մոսկվա) 15 (0)
1987-1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ (Մոսկվա) 80 (1)
1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո (Մոսկվա) 4 (0)
1990-1992 Շվեյցարիա Վինտերտուր ? (?)
1992 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 0 (0)
1993 ՌուսաստանՌուսաստան Արսենալ (Տուլա) 27 (4)
1995 Ռուսաստան Սոկոլ-ՊԺԴ 13 (0)
1996 Ղազախստան Մունայշի 19 (0)
1997 Ռուսաստան Սատուրն 11 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռենատ Նուրուլաևիչ Ատաուլին (ռուս.՝ Ренат Нурулаевич Атау́лин, մայիսի 2, 1965(1965-05-02)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ֆուտբոլային կարիերան Ռենատ Ատաուլինն սկսել է Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմում։ 1982 թվականից մինչև 1983 թվականը խաղացել է Մոսկվայի ակումբի ֆարմ-ակումբը հանդիսացող Կաշիրայի «Դինամոյում»՝ անցկացնելով իր բանակային ծառայությունը։ Թիմը հանդես է եկել Երկրորդ լիգայում, որտեղ Ռենատ Ատաուլինը մասնակցել է 13 հանդիպման ու խփել 3 գոլ։ 1984 թվականից մինչև 1985 թվականը Ռենատ Ատաուլինը «սպիտակակապույտների» հիմնական կազմում մասնակցել է բարձրագույն լիգայի 52 հանդիպման և խփել 1 գոլ։ Առաջնությունում նա իր նորամուտը կատարել է 1984 թվականի ապրիլի 14-ին՝ վեցերորդ տուրի «Շախտյոր» ակումբի դեմ խաղում[2]։ Նույն թվականին Ռենատ Ատաուլինը դարձել է ԽՍՀՄ գավաթակիր. ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակչում «Դինամոն» ավելացված ժամանակում հաղթել է «Զենիթին» 2։0 հաշվով։

1986 թվականին Ռենատ Ատաուլինը տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ»։ Մրցաշրջանի ընթացքում նա մասնակցել է 15 հանդիպման։ Դրանից հետո նա տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ». «երկաթուղայինների» կազմում նա մասնակցել է 80 հանդիպման և խփել մեկ գոլ։

1989 թվականի մայիսին Ռենատ Ատաուլինը տեղափոխվել է Մոսկվայի «Տորպեդո», որի կազմում մասնակցել է ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակչին։ Մրցաշրջանի ավարտին Ռենատ Ատաուլինը ու Նիկոլայ Պիսարևը պայմանագիր են կնքել շվեյցարական «Վինտերտուր» ակումբի հետ։ 1992 թվականին նրանք վերադարձել են Ռուսաստան։ Ռենատ Ատաուլինը մեկ մրցաշրջան է անցկացրել «Դինամոյի» երկրորդ կազմում, իսկ 1993 թվականին դարձել է Տուլայի «Արսենալ» ակումբի խաղացող։ 1994 թվականի մրցաշրջանը նա բաց է թողել «զինագործների» ղեկավարության հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։

Դրանից հետո Ռենատ Ատաուլինը խաղացել է Սարատովի «Սոկոլ-ՊԺԴ», Ակտաուի «Մունայշի» և Ռամենսկոեի «Սատուրն» ակումբներում։

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Ռենատ Ատաուլինը խաղացել է «Սպարտակի» վետերանների թիմում։ 2004 թվականից մինչև 2006 թվականը եղել է «Արբատ» մինի-ֆուտբոլային ակումբի փոխնախագահը[3]։

2014 թվականին Ռենատ Ատաուլինը սկսել է աշխատել Մոսկվայի «Լոկոմոտիվում» որպես ակադեմիայի գլխավոր տնօրենի տեղակալ երիտասարդության հարցերի գծով[4]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն «Դինամո»
  • ԽՍՀՄ գավաթակիր - 1984

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Шахтёр (Донецк) 0 — 1 Динамо (Москва)» (ռուսերեն). КЛИСФ. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  3. «Фратрия — Команда» (ռուսերեն). Фратрия. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  4. Ренат Атаулин: Зачем Бубнов обижает тех, с кем ел за одним столом? «Советский спорт», 8 декабря 2014

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]