Jump to content

Ռենատո Շտեֆեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենատո Շտեֆեն
Քաղաքացիությունը  Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 3, 1991(1991-11-03)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Արաու, Շվեյցարիա
Հասակ 170 սանտիմետր
Քաշ 65 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2012 Շվեյցարիա Զոլոտուրն 27 (8)
2012—2013 Շվեյցարիա Թուն 19 (4)
2013—2016 Շվեյցարիա Յանգ Բոյզ 67 (16)
2016—2018 Շվեյցարիա Բազել 60 (13)
2018—2022 Գերմանիա Վոլֆսբուրգ 117 (16)
2022— Շվեյցարիա Լուգանո 59 (13)
Ազգային հավաքական
2015— Շվեյցարիա Շվեյցարիա 39 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 8.06.2024

Ռենատո Շտեֆեն (գերմ.՝ Renato Steffen, նոյեմբերի 3, 1991(1991-11-03)[1][2], Արաու, Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլիստ, «Լուգանո» ակումբի և Շվեյցարիայի հավաքականի վինգեր:

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտեֆենը «Թուն» ակումբի սան է, որի կազմում խաղացել է 2012-2013 թվականներին: 2012 թվականի սեպտեմբերի 2-ին «Սերվետի» դեմ խաղում նշել է նորամուտը ազգային առաջնությունում[3]։ Նույն թվականի հոկտեմբերի 6-ին «Գրասհոպերի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Թունի» կազմում[4]։

2013 թվականի հուլիսի 1-ին 500 հազար եվրոյի[5] դիմաց տեղափոխվել է «Յանգ Բոյզ»։ «Յանգ Բոյզի» կազմում 2014/15 մրցաշրջանում դարձել է Շվեյցարիայի առաջնության արծաթե մեդալակիր[6]։ Հանդես գալով «Յանգ Բոյզում»՝ կարողացել է 11 հանդիպում անցկացնել եվրագավաթներում։ 2014 թվականի հուլիսի 31-ին կիպրական «Էրմիս» ակումբի դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի խաղում նշել է իր նորամուտը եվրագավաթներում[7]։ Իսկ արդեն օգոստոսի 7-ին «Էրմիսի» դեմ պատասխան խաղում խփել է առաջին գոլը եվրագավաթներում[8]։

2016 թվականի հունվարի 12-ին տեղափոխվել է «Բազել»[5]։ 2017/18 մրցաշրջանում Շտեֆենը տեղափոխվել է Բունդեսլիգայի «Վոլֆսբուրգ» ակումբ՝ ակումբի հետ պայմանագիր կնքելով մինչև 2021 թվականը[9]։

Միջազգային կարիեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերի 9-ին Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Սան Մարինոյի հավաքականի դեմ խաղում նշել է իր նորամուտը Շվեյցարիայի գլխավոր հավաքականում[10]։ 2023 թվականի մարտի 25-ին ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին՝ Բելառուսի հավաքականի դեմ խաղում հեթ-տրիկ է ձևակերպել։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Յանգ Բոյզ»
  • Շվեյցարիայի առաջնության արծաթե մեդալակիր - 2014/15
«Բազել»
  • Շվեյցարիայի չեմպիոն (2) - 2015/16, 2016/17
  • Շվեյցարիայի գավաթակիր - 2016/17

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Thun vs. Servette 3 - 0» (անգլերեն). soccerway.com. 2012-09-02.
  4. «Thun vs. Grasshopper 2 - 3» (անգլերեն). soccerway.com. 2012-10-06. Արխիվացված օրիգինալից 2013-02-22-ին. Վերցված է 2016-02-02-ին.
  5. 5,0 5,1 «Renato Steffen». Արխիվացված օրիգինալից 2022-07-15-ին. Վերցված է 2016-02-02-ին.
  6. «Super League». Արխիվացված օրիգինալից 2017-08-25-ին. Վերցված է 2016-02-02-ին.
  7. «Young Boys vs. Ermis 1 - 0» (անգլերեն). soccerway.com. 2014-07-31. Արխիվացված օրիգինալից 2014-09-24-ին. Վերցված է 2016-02-02-ին.
  8. «Ermis vs. Young Boys 0 - 2» (անգլերեն). soccerway.com. 2014-08-07. Արխիվացված օրիգինալից 2014-09-27-ին. Վերցված է 2016-02-02-ին.
  9. «Wolfsburgs Doppelschlag beendet Labbadias Bayer-Fluch» (գերմաներեն). kicker.de. 2018-09-01. Արխիվացված օրիգինալից 2019-08-31-ին. Վերցված է 2020-05-14-ին.
  10. «Switzerland vs. San Marino Final result: 7:0». Արխիվացված օրիգինալից 2017-12-06-ին. Վերցված է 2016-02-02-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]