Ռեյն Բիսնեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյն Բիսնեկ
հունվարի 8, 1863(1863-01-08) - մարտի 5, 1920(1920-03-05) (57 տարեկան)
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահվան վայրՕմսկ, ՌԽՖՍՀ
Զորատեսակհետևազոր
Կոչումգեներալ-մայոր
Հրամանատարն էր164th Zakatal Infantry Regiment?
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-ճապոնական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի թրերով շքանշան, Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան, Order of St. Anna 2nd class with swords, Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան թրերով, Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան, Order of St. Anne 3rd class with swords and bow, Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան, Order of Saint Stanislaus (House of Romanov), Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»

Բիսնեկ Ռեյն Ռեյնովիչ (հունվարի 8, 1863(1863-01-08), Ռուսական կայսրություն - մարտի 5, 1920(1920-03-05), Օմսկ, ՌԽՖՍՀ), ռուս հրամանատար, գեներալ-մայոր, Առաջին համաշխարհային պատերազմի հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1886 թվականին ավարտել է Ռիգայի հետևակային յունկերական դպրոցի 2-րդ տարակարգը։ 1886 թվականին որպես պոդպրապորշիկ արձակվել է Յուրևյան 98-րդ հետևակային գունդ, նույն թվականին նրան շնորհվել է պոդպորուչիկի կոչում։ 1890 թվականին դարձել է պորուչիկ, 1900 թվականին՝ շտաբս-կապիտան, 1901 թվականին՝ կապիտան։

Ռուս-ճապոնական պատերազմի մասնակից է, պատերազմի ժամանակ վիրավորվել է։ Արիության համար պատերազմի ժամանակ պարգևատրվել է Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրերով, Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի սրերով և ժապավենով, Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի սրերով և ժապավենով շքանշաններով։

1909 թվականից եղել է Ալեքսանդրոպոլյան 161-րդ հետևակային գնդի հրամանատարը։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է 1914 թվականից՝ նույն գնդի կազմում։ 1915 թվականի մայիսի 2-ին խիզախության համար պարգևատրվել է Գեորգիևյան զենքով.

այն բանի համար, որ հրամանատարելով 161-րդ հատևակային Ալեքսանդրոպոլյան գունդը՝ դրան կցված երկու թեթև մարտկոցներով, Չեստոխովայի մոտակայքում 1914 թվականի նոյեմբերի 1-ից 4-ը տեղի ունեցած կռիվների ընթացքում դիվիզիայի հարձակման ժամանակ տիրապետել է գերմանացիների կողմից Կրասիցե և Զավադ գյուղերի մոտ ամրացված դիրքերին՝ Զավադի մոտակայքում գունդը հասցնելով սվինային հարվածի, մինչ Չեստոխովյան օպերացիայի ավարտը պահպանել է գրավված դիրքերը (նոյեմբերի 4-դեկտեմբերի 1), անվիճելի վտանգավոր պայմաններում անձամբ գտնվել է առաջնագծում, հետ է մղել թշնամու հարձակվող ուժերի բազմակի հարձակումները, ինչպես նաև կազմակերպել է մեր համար կարևոր Վալ ու Խրապոն գյուղերի բարձունքների հակահարվածը՝ բարձունքները ևս պահպանելով մինչև կռվի ավարտը։

1915 թվականին գնդապետի աստիճան է ստացել։ 1916 թվականի ապրիլի 13-ին նշանակվել է 164-րդ հետևակային Զակատալյան գնդի հրամանատար, իսկ 1917 թվականի ապրիլի 12-ին՝ 160-րդ հետևակային դիվիզիայի բրիգադի հրամանատար։ 1917 թվականի հունիսի 15-ին դարձել է գեներալ-մայոր։ 1917 թվականի նոյեմբերի 24-ին խիզախության համար պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով՝

այն բանի համար, որ 1916 թվականի օգոստոսի 18-ի՝ Սադկի գյուղի մոտ տեղի ունեցած մարտի ժամանակ, հմտորեն ղեկավարելով իր գնդի գործողությունները և ողջ ընթացքում գտնվելով թշնամու հրետանային և հրազենային իրական կրակահերթի տակ, տիրապետել է թշնամու՝ 305, 306 բարձունքների և Խորոժանկի գյուղի ուժեղ ամրացված և համառորեն պաշտպանվող դիրքերին։ Խորոժանկի գյուղի արևելքի անտառի կողմից կոտրել է թշնամու հարձակումը, նույն գյուղի տարածքներին արժեքավոր աջակցություն է ցուցաբերել՝ դիվիզիայի հետ գտնվելով աջ և ձախ մասերում՝ միևնույն ժամանակ գրավելով 16 գործող գնդացիր, 4 ռմբանետ, 1 խրամատային հրանոթ, գերեվարել է 15 սպաների և 1389 ավստրո-գերմանացիների

Քաղաքացիական պատերազմի տարիներին, 1919 թվականի փետրվարի 1-ից եղել է Բարնաուլ քաղաքի կայազորի ղեկավարը, այնուհետև՝ Օմսկի ռազմական օկրուգի պետական կարգի և հասարակական անվտանգության պահպանման գծով լիազոր հրամանատարը, Բարնաուլյան ռազմական օկրուգի ղեկավարը։

1920 թվականին ծովակալ Կոլչակի բանակում ծառայելու և գյուղացիական ապստամբությունները ճնշելու մեղադրանքվ ձերբակալվել է Համառուսաստանյան Արտակարգ հանձնաժողովի (ВЧК) աշխատակացի կողմից։ 5-րդ բանակի Հեղափոխական տրիբունալի որոշմամբ 1920 թվականի մարտի 4-ին դատապարտվել է գնդակահարման, վճիռը ի կատար է ածվել նույն օրը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (1890 թվական
  • Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան՝ սրով և ժապավենով (1904 թվական
  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան՝ սրով (1905 թվական)։
  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան՝ սրով (1905 թվական)։
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան՝ սրով և ժապավենով (1905 թվական)։
  • Գեորգիևյան զենք (02.05.1915 թվական)։
  • Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան՝ սրերով (03.08.1915 թվական)։
  • Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշան (24.11.1917 թվական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. И.В.Купцов, А.М.Буяков, В.Л.Юшко «Белый генералитет на Востоке России в годы Гражданской войны. Биографический справочник». М.,2011 г.,стр.62