Ռեյկվազա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյկվազա
Ռեյկվազա.png
Պոկեմոնների ցանկ
Գրոուդոն → Ռեյկվազա (#384) → Ջիրաչի
Անգլերեն անունRayquaza
Ճապոներեն անունレックウザ
ՏեսքՕձանման դրակոն
Հասակ7.0 մետր մ
Քաշ206,5 կգ կգ
Նախորդ զարգացումչկա
Հաջորդ զարգացումչկա

Ռեյկվազա (ճապ.՝ レックウザ, անգլ.՝ Rayquaza), պոկեմոն, Nintendo և Game Freak ընկերություններին պատկանող Պոկեմոն խաղերի, մանգայի և անիմե սերիաների արարած։ Համարվում է դրակոնային-թռչող տիպի լեգենդար պոկեմոն։ Ռեյկվազան նախ հայտնվել է Pokémon Ruby և Sapphire-ում և դրա հաջորդ մասերում, այնուհետև` տարբեր ապրանքներում, սփին-օֆ սերիաներում և տվյալ ֆրանշիզի անիմացիոն, չտպագրված կամ էկրանավորված տարբերակներում։ Ռեյկվազան Pokémon Emerald տարբերակի թալիսմանն է, որ հայտնվում է խաղի արկղի շապիկին[1]։ Օդային պոկեմոն է` նման Կրիպտոնի մթնոլորտային կենդանու, նա իր ժամանակի մեծ մասն անցկացնում է ամպերից վերև` օզոնային շերտում թռչելով և երկրաբնակների համար երկնաքարի է նման[2]։ Այդպիսով, քչերն են տեսել այս լեգենդար պոկեմոնին[3]։ Ռեյկվազան ամենահզոր պոկեմոններից է, ինչպես նաև հայտնի կերպար է։

Դիզայն և հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյկվազա անվանումը գալիս է անգլերեն երկու բառերից` ray (ճառագայթ) և quasar (քվազար)։ Ռեյկվազան հիշեցնում է մեծ օձանման դրակոնի[4]։ Դիզայնը, երևում է, արված է Մեզոամերիկայի արվեստի ազդեցության տակ[4]` հատկապես այն տեսանելի է ացտեկական Կեցալկոաթլ աստծու մեջ, ով մեծ, թևավոր, կանաչ օձ էր երկնքում, ինչպես նաև հանդիսանում էր մահվան և հարության աստվածը։ Ռեյկվազազիտի օգտագործման ժամանակ Ռեյկվազան դառնում է Մեգա Ռեյկվազ, նա կարողանում է արձակել կոսմո-ճառագայթ կամ երկրաշարժ անել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Staff (2004 թ․ հուլիսի 12). «Pokémon Emerald to Hit Japan». GameSpot. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
  2. Կաղապար:Pokédex
  3. According to the HGSS: It flies in the ozone layer, way up high in the sky. Until recently, no one had ever seen it.
  4. 4,0 4,1 Dekirk, Ash; Oberon Zell-Ravenheart (2006). Dragonlore: From the Archives of the Grey School of Wizardry. Career Press. ISBN 1-56414-868-8. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյկվազա» հոդվածին։