Առնոլդը Լյուցերնի ակադեմիա տեղափոխվեց 12 տարեկանում։ 2014 թվականից հանդես էր գալիս երկրորդ թիմում, որտեղ անցկացրել է տասնհինգ հանդիպում։ 2015/2016 մրցաշրջանից հետո հրավիրվել է գլխավոր թիմի կազմ։ 2015 թվականի սեպտեմբերի 27-ին նշել է նորամուտը Շվեյցարիայի առաջնությունում՝ Ցյուրիխի դեմ խաղով, դուրս գալով հիմնական կազմում և անցկացնելով խաղադաշտում ողջ հանդիպումը[2]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրել է յոթ հանդիպում, չառանձնանալով ոչ մի անգամ։
Առնոլդը բոլոր երիտասարդական հավաքականներում հանդիսանում էր հիմնական կազմի խաղացող։ Հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությունների մի քանի ընտրական փուլերին, սակայն եզրափակիչ փուլ դուրս չի եկել ոչ մի անգամ[3]։