Ռեմեդիոս (կամուրջ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեմեդիոս
Երկիր Իսպանիա
ՏեղանքՍևիլյա
Տեսակճանապարհային կամուրջ
Հատում էCanal de Alfonso XIII? և Գվադալկիվիր
Երկարություն125 մետր
Լայնություն29 մետր
Բացման տարեթիվ1968
Քարտեզ
Քարտեզ

Ռեմեդիոս, իսպանական Սևիլյա քաղաքում Գվադալկիվիր գետի վրայով անցնող կամուրջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ականների վերջին և 1960-ական թվականներին Սևիլյայում բնակչության թվի զգալի աճ տեղի ունեցավ, որի պատճառով քաղաքի տարածքը նույնպես մեծացավ, և նոր ուղիներ ստեղծելու խնդիր առաջացավ։

Կամուրջի կառուցման առաջին գործողությունները ձեռնարկվել են դեռևս 1956 թվականին, սակայն հիմնական աշխատանքները սկսվել են 1960-ական թվականներին։ Աշխատանքները տևել են մեկուկես տարի (6 ամսով պակաս, քան սպասվում էր) և արժեր 257 մլն պեսո[1]։

Կամուրջը բացվել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի կողմից, 1968 թվականի հունիսի 23-ին նրա՝ Սևիլյա այցելության ժամանակ, որը տևեց 3 օր[2]։

Սկզբում կառույցը կրում էր «Գեներալիսիմուսի կամուրջ» անվանումը, ի պատիվ գեներալ և բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի, որը մինչև 1975 թվականը եղել է Իսպանիայի կառավարիչ։ Իր ներկայիս անվանումը կամուրջը ստացել է ավելի ուշ[3]։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը նախագծվել է ճարտարագետ Կառլոս Ֆերնանդես Կասադոյի կողմից որպես հեծանային կամուրջ։

Կամուրջի երկարությունը պահպանվում է չորս շար ցցերով, որոնցից երեքը իրենցից ներկայացնում են ութ սյուներ (մեկը հարավային ափին, իսկ մյուսը՝ հյուսիսային), իսկ մեկը կազմված է չորս սյուներից, որոնք տեղակայված են գետի մեջտեղում։

Կառույցի ընդհանուր լայնությունը կազմում է 29 մետր, ինչը ապահովում է շարժման վեց գծեր (ամեն ուղղությամբ երեք), երկու մայթեր հետիոտնների համար և երկու գծեր հեծանվորդների համար, մեկական՝ ամեն ուղղությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Puente de los Remedios». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  2. La última huella que Franco dejó en Sevilla
  3. El Ayuntamiento presenta la propuesta de cambio de nombre de sesenta calles

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]