Ռեզերֆորդի բանաձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնեստ Ռեզերֆորդ

Ռեզերֆորդի բանաձև, Կուլոնի օրենքով փոխազդող ոչ ռելյատիվիստական կետային լիցքավորված մասնիկների ցրման էֆեկտիվ լայնական կտրվածքի բանաձև․ ստացել է Էռնեստ Ռեզերֆորդը 1911 թվականին։

Իներցիայի կենտրոնի համակարգում (համակարգ, որում բախվող մասնիկների լրիվ իմպուլսը հավասար է զրոյի) Ռեզերֆորդի բանաձևն ունի հետևյալ տեսքը.

,

որտեղ միավոր մարմնային անկյունում ցրման կտրվածքն է, -ն՝ ցրման անկյունը, -ը՝ բերված զանգվածը (-ը և-ը բախվող մասնիկների զանգվածներն են),-ն՝ հարաբերական արագությունը (մասնիկների արագությունների տարբերությունը), -ն՝ տարրական էլեկտրական լիցքը, իսկ -ն և -ն մասնիկների էլեկտրական լիցքերն են։

Ռեզերֆորդի բանաձևը ճիշտ է թե՛ դասական, թե՛ քվանտային տեսության մեջ։

Ռեզերֆորդն այս բանաձևն օգտագործել է բարակ մետաղե թիթեղներից մեծ անկյուններով ( ) մասնիկների ցրման փորձերը մեկնաբանելիս և հանգել այն եզրակացությանը, որ ատոմի համարյա ամբողջ զանգվածը կենտրոնացած է դրական լիցք ունեցող փոքր միջուկում։ Այդ հայտնագործությունը հիմք է ծառայել ատոմի կառուցվածքի մասին արդի պատկերացումների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png