Էֆեկտիվ լայնական կտրվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Էֆեկտիվ լայնական կտրվածք, մոլեկուլների, ատոմների, միջուկների և տարրական մասնիկների բախման դեպքում տարբեր պրոցեսների հավանականությունը բնութագրող ֆիզիկական մեծություն։

Էֆեկտիվ լայնական կտրվածքը հավասար է դիտարկվող դեպքերի (օրինակ, որոշակի տիպի միջուկային ռեակցիաների) թվի հարաբերությանը ռմբակոծող մասնիկների հոսքի խտությանը և թիրախի միավոր ծավալի ատոմների թվին։ Անշարժ թիրախի դեպքում միավոր երկարության վրա փոխազդելու հավանականությունը հակադարձ համեմատական է ռմբակոծող մասնիկի ազատ վազքի երկարությանը։ Էֆեկտիվ լայնական կտրվածք (նշանակվում է ) ունի մակերեսի չափայնություն և արտահայտվում է սմ²-ով կամ բառնով (1 բառն սմ²)։

Էֆեկտիվ լայնական կտրվածք լինում է լրիվ կամ դիֆերենցիալ։ Լրիվ էֆեկտիվ լայնական կտրվածքի դեպքում գրանցվում են փոխազդեցության հետևանքով առաջացած երկրորդային բոլոր մասնիկները, իսկ դիֆերենցիալ Էֆեկտիվ լայնական կտրվածքի դեպքում՝ միայն անկյունային և էներգետիկ որոշակի տիրույթի մասնիկները։ Տարբեր մասնիկների, ինչպես նաև զանազան պրոցեսների համար միևնույն մասնիկի էֆեկտիվ լայնական կտրվածքները տարբեր են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 101 CC-BY-SA-icon-80x15.png