Ռաֆիկ Հակոբյան (ֆիզիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ռաֆիկ Հակոբյան (այլ կիրառումներ)
Ռաֆիկ Հակոբյան
Ծնվել էհունվարի 2, 1956(1956-01-02) (63 տարեկան)
ԾննդավայրՍիսիան, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունֆիզիկոս

Ռաֆիկ Սերգեյի Հակոբյան (հունվարի 2, 1956(1956-01-02), Սիսիան, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2000):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆիկ Հակոբյանը ծնվել է 1956 թվականին Սիսիան քաղաքում: 1973-1978 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետև՝ ասպիրանտուրայում, 1981-1984 թվականներին՝ ԵՊՀ ստացիոնար ասպիրանտուրա` հեռակայելով Մոսկվայի մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի լազերային բաժնում:

1978 թվականից աշխատում է ԵՊՀ-ում: 1978-1981 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի լաբորանտ, 1985-1986 թվականներին՝ ԵՊՀ օպտիկայի ամբիոնի կրտսեր գիտաշխատող, 1986-1993 թվականներին՝ ԵՊՀ, օպտիկայի ամբիոնի ավագ գիտաշխատող, 1993-2000 թվականներին՝ ԵՊՀ օպտիկայի ամբիոնի դոցենտ, 2000-2007 թվականներին՝ ԵՊՀ օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր: 2007 թվականից ղեկավարում է ԵՊՀ օպտիկայի ամբիոնը: ԵՊՀ «049» մասնագիտական խորհրդի անդամ է:

Աշխատանքները վերաբերում են լազերով մակածված հիդրոդինամիկական ու կողմնորոշումային շարժումներին, հեղուկ բյուրեղների ոչ գծային օպտիկային և ջերմադինամիկային: Հեղինակ է ուսումնական ձեռնարկների[1][2]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ. Ս. Ասլանյան, Ռ. Ս. Հակոբյան, Յու. Ս. Չիլինգարյան, Ոչ գծային ֆիզիկա, Մեթոդական աշխատանք, Երևան, 2006 թ., 165 էջ:
  • Ասլանյան Լ. Ս., Հակոբյան Ռ. Ս., Չիլինգարյան Յու. Ս. Ոչ գծային ֆիզիկայի ներածություն, ԵՊՀ հրատ., Երևան 2006 թ., 166 էջ
  • Ռ. Ս. Հակոբյան, Յու. Ս. Չիլինգարյան, Մակածված փուլային անցումներ և հիդրոդինամիկական անկայունություններ հեղուկ բյուրեղներում, «Մանկավարժ», Երևան, 2000 թ., 184 էջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. «Ռաֆիկ Սերյոժայի Հակոբյան»։ ysu.am։ Վերցված է 2016-08-11