Ռաֆիկ Ալավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռաֆիկ Ռուբենի Ալավերդյան
ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՌԱՖԻԿ ՌՈՒԲԵՆԻ.jpg
26 հունիսի, 1956 - 5 փետրվարի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Աղդամ
Մահվան վայրԼՂՀ Չլդրան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներCourage medal of RA.jpg

Ռաֆիկ Ալավերդյան (26 հունիսի, 1956, Աղդամ- 5 փետրվարի, 1993, Չլդրան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆիկ Ալավերդյանը ծնվել է 1956 թ. հունիսի 26-ին Աղդամ քաղաքում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում, զորացրվելուց հետո աշխատանքի անցել Հայկազովի տեղամասում՝ որպես ավտոկռունկավար։ 1988-ին ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ։

1993 թ. հունվարի 22-ից անդամագրվել է ԿՊՇ-ի երկրորդ հրաձգային գումարտակին։ Զոհվել է 1993 թ. փետրվարի 5-ին Չլդրանում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի Հուշահամալիրում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]