Ռաֆայել Սաֆարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆայել Սաֆարյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սաֆարյան Ռաֆայել Ալբերթի
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 30, 1986(1986-01-30)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀՄ, ԽՍՀՄ
Քաշ 64
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Հայաստան Փյունիկ ՖԱ
Պատանեկան կարիերա
0000
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002—2007 Հայաստան Հայաստան Փյունիկ ՖԱ 22 (0)
2002 Հայաստան Հայաստան Փյունիկ—3 19 (1)
2003—2004 Հայաստան Հայաստան Փյունիկ—2 22 (4)
2007 Հայաստան Հայաստան Գանձասար 4 (0)
2007 Հայաստան Հայաստան Գանձասար—2 1 (0)
2008 Հայաստան Հայաստան Միկա ՖԱ 4 (0)
2008 Հայաստան Հայաստան Միկա—2 3 (1)
2009 Հայաստան Հայաստան Արարատ Երևան ՖԱ 3 (1)
2011 Հայաստան Հայաստան Արարատ Երևան ՖԱ 24 (1)
2012 Հայաստան Հայաստան Կալիսիա 13 (0)
2012—2013 Հայաստան Հայաստան Արարատ Երևան ՖԱ 18 (1)
2016— մինչ օրս Հայաստան Հայաստան Արարատ Երևան ՖԱ 18 (2)
Ազգային հավաքական
2003—2005 Հայաստան Հայաստան Հայաստանի ֆուտբոլի հավաքական (մինչև 19 տարեկան) 11 (0)
2005—2008 Հայաստան Հայաստան Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական 8 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռաֆայել Ալբերտի Սաֆարյան (հունվարի 30, 1986(1986-01-30)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, «Արարատ» ֆուտբոլային ակումբի պաշտպան։

Ակումբային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Սաֆարյանը «Փյունիկի» սան է։ Երևանյան ակումբի կազմում սկսել է հանդես գալ պատանեկան թիմի հետ։ Խաղաշրջանն արդյունավետ անցկացնելուց հետո, տեղափոխվեց երիտասարդական թիմ։ Դրա կազմում նա անցկացրեց մեկ ու կես խաղաշրջան, որից հետո տեղափոխվեց հիմնական կազմ։ Այստեղ 2005-2007 թվականների ընթացքում անցկացրեց 22 հանդիպում։ «Փյունիկի» կազմում Սաֆարյանը վաստակեց 3 չեմպիոնական տիտղոս և դարձավ Հայաստանի Սուպերգավաթի կրկնակի չեմպիոն։ 2007 թվականի խաղաշրջանը Սաֆարյանը ավարտեց Կապանի «Գանձասարի» կազմում։ Այստեղ նա հազվադեպ է խաղացել հիմնական կազմում, ինչը, բնականաբար, նրան չի ուրախացրել։

2008 թվականին տեղի ունեցավ Սաֆարյանի տեղափոխությունը «Միկա», որի կազմում ամբողջ խաղաշրջանի ընթացքում անցկացրեց ընդամենը 4 հանդիպում։ Դրանից հետո նա հայտնվեց «Արարատում»։ 2009 թվականի մրցաշրջանում «Արարատը» զբաղեցրեց վերջին տեղը և բաց թողեց Առաջին առաջնությունը։ Սաֆարյանը լքեց ակումբը և որոշ ժամանակ անց տեղափոխվեց Ռուսաստան, սակայն ոչ մի ակումբի կազմում հանդես չեկավ։ 2010 թվականի ավարտին «Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը Սաֆարյանին հրավիրեց ակումբ դիտումների[2], որից հետո կնքվեց պայմանագիր։ Սաֆարյանը միանգամից ընդգրկվեց այն թիմում, որը լքել էր 1 տարի առաջ։ Ավելին, նա դարձավ գլխավոր խաղացող՝ 2011 թվականի մրցաշրջանի 28 հանդիպումներից խաղալով 24-ում[3]։

2012 թվականի փետրվարի սկզբին «Արարատը», ընդառաջ գնալով Սաֆարյանին, նրան բաց թողեց Լեհաստան՝ երկրորդ լիգայի «Կալիսիա»-ի երկրորդ խաղաշրջանի թիմի դիտումներին մասնակցելու համար[4]։ Ավելի ուշ պայմանագիր կնքվեց, և մարտի 17-ին Սաֆարյանն իր դեբյուտային խաղն անցկացրեց թիմի կազմում՝ առաջին իսկ խաղում ստանալով դեղին քարտ[5][6]։

Պայմանագրի ժամկետի ավարտից հետո Սաֆարյանը վերադարձավ Հայաստան, որտեղ նորից պայմանագիր կնքեց Երևանի «Արարատի» հետ[7]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փյունիկ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Тигран Есаян продолжит работу в «Арарате»» (ռուսերեն). Armsport.com. 13.12.2010. Վերցված է 26.02.2012-ին.
  3. «Выступления «Арарата» в цифрах и фактах» (ռուսերեն). Armsport.com. 10.12.2011. Վերցված է 26.02.2012-ին.
  4. «Рафаэль Сафарян просматривается в Польше» (ռուսերեն). Armsport.com. 02.02.2012. Վերցված է 26.02.2012-ին.
  5. «Протокол матча Калисия 2-4 Нелба» (ռուսերեն). Soccerway.com. 17.03.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 08.05.2012-ին.
  6. «Экс-игрок «Арарата» дебютировал в польском клубе» (ռուսերեն). Armfootball.com. 29.03.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 08.05.2012-ին.
  7. ««Арарат» пополнился еще двумя игроками» (ռուսերեն). Armfootball.com. 04.08.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 05.08.2012-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]