Ռաֆայել Շահբազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռաֆաել Շահբազյանից)
Ռաֆայել Շահբազյան
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ[1]
Կրթություն՝ Moscow State University of Design and Technology? (1956)[1]
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների թեկնածու[1] (1969)
Մասնագիտություն՝ պետական ծառայող
Ծննդյան օր հունիսի 23, 1930(1930-06-23)[1]
Ծննդավայր Երևան, ԽՍՀՄ[1]
Վախճանի օր 2012
Թաղված Թոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
 
Պարգևներ

Ռաֆայել Թադևոսի Շահբազյան (հունիսի 23, 1930(1930-06-23)[1], Երևան, ԽՍՀՄ[1] - 2012), հայ խորհրդային քաղաքական, պետական և տնտեսական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1943՝ որպես բանվոր ընդունվել է Երևանի կոշիկի գործարան։
  • 1953՝ Երևանում ավարտելով թեթև արդյունաբերության տեխնիկումը, մեկնել է Մոսկվա և ընդունվել Մոսկվայի տեխնոլոգիական ինստիտուտ։ Ուսմանը զուգահեռ աշխատել է Մոսկվայի կոշիկի ֆաբրիկայում՝ ճանապարհ անցնելով վարպետից մինչև արտադրամասի պետից, ՏՎԲ-ի պետից մինչև գլխավոր ինժեներ, իսկ 1959 թվականին դարձել է գործարանի տնօրեն։
  • 1961 թվականից՝ տեղափոխվել է Երևան և դարձել Շահումյանի անվան կաշվի-արտադրական միավորման գլխավոր տնօրեն։
  • Եղել է ԽՍՀՄ թեթև արդյունաբերության նախարարության ներկայացուցիչը Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում։
  • ՀԽՍՀ գազաֆիկացման գլխավոր վարչության պետ[2]։ Հետագայում՝ Հայաստանի գազաֆիկացման պետական կոմիտեի նախագահ[3]։
  • 1983-1990՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[4]։
  • 1990-1993 թվականներին եղել է Հայաստանի Պարենի և հացամթերքի նախարար, կատարել է գյուղատնտեսության նախարարի պարտականությունները։
  • 26 գյուտերի հեղինակ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Պատվո նշան» (1966), «Ժողովուրդների բարեկամություն» (1980), «Աշխատանքային կարմիր դրոշի» երկու շքանշաններով (1971, 1974)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 419.
  2. Назначен на должность Указом Президиума Верховного Совета Армянской ССР от 9 июля 1979 года, который утверждён Постановлением ВС Армянской ССР от 14 декабря 1979 года.
  3. Назначен на должность Указом Президиума Верховного Совета Армянской ССР от 20 октября 1981 года.
  4. Депутат по Варденикскому избирательному округу №309 Мартунинского района. Источник - "Коммунист" (орган ЦК Коммунистической Партии Армении, Верховного Совета и Совета Министров Армянской ССР), 28 февраля 1985г., стр.4
  5. Орден «Знак Почёта» № 454570 (1966 г.). Ордена «Трудового Красного Знамени» № 646296 (1971 г.) и № 921506 (1974 г.). Орден «Дружба Народов» № 72202 (1980 г.).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 419