Ռավաբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ռավաբի
արաբ․՝ روابي‎‎
ԵրկիրԻսրայել Իսրայել
Հիմնադրված է2010 թ.
Պաշտոնական լեզուարաբերեն
Բնակչություն5000 մարդ (2019)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Պաշտոնական կայքrawabi.ps
Ռավաբի (Իսրայել)##
Ռավաբի (Իսրայել)
Տեսարան՝ Ռավաբիի ապագա շինհրապարակի համար (2009)

Ռավաբի (արաբ․՝ روابي‎‎, «ժայռեր»), առաջին պլանավորված Պաղեստինյան քաղաքը[2][3][4] Արևմտյան ափին[5][6][7]։ Գտնվում է Բիրզաիտի և Ռամալլահի հարևանությամբ։ Այն ստեղծվել է որպես բարձր տեխնոլոգիական[2] քաղաք և նախատեսված է 6,000 բնակելի միավորի համար, որոնցում բնակվում է 25-ից 40 հազար մարդ[5][8][9][10]։ Քաղաքի շինարարությունը սկսվեց 2010 թվականի հունվարին[11]։

Նախագիծը քննադատվեց ինչպես պաղեստինյան որոշ կազմակերպությունների կողմից (Պաղեստինյան ազգային BDS հանձնաժողով[12][13])՝ օկուպացիայի «նորմալացման» համար, այնպես էլ իսրայելցի բնակիչների որոշ կազմակերպությունների կողմից, ովքեր պնդում են, որ քաղաքը կարող է դառնալ ահաբեկիչների բազան[14][15]։ Մինչև 2014 թվականը կառուցվել և վաճառվել է 650 բնակարան 3000 մարդու համար[16]։ Այնուամենայնիվ, բնակարանները մնացին անմարդաբնակ՝ իսրայելական կողմի հետ քաղաքին ջրի մատակարարման շուրջ բանակցություններում ձախողման պատճառով[5][9]։ Արդեն մի քանի տարի է՝ Ռավաբին համարվում է ուրվական քաղաք[17]։ 2015 թվականի մարտին նախագծի մշակող Բաշար Ալ-Մասրին հայտարարեց, որ Իսրայելը քաղաքը կմիացնի իսրայելական ջրամատակարարման ցանցին[18]։ 2015 թվականի օգոստոսին առաջին վարձակալները սկսեցին տեղափոխվել քաղաքի իրենց բնակարանները[19]։

2017 թվականին 3000 մարդ տեղափոխվեց քաղաք[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.cbsnews.com/news/inside-rawabi-a-new-west-bank-city-built-by-bashar-masri-for-palestinians-60-minutes-2019-12-08/
  2. 2,0 2,1 Harriet Sherwood, 'Rawabi rises: new West Bank city symbolises Palestine’s potential,' The Guardian 8 August 2013.
  3. Shavit, Ari (2009 թ․ հուլիսի 30). «A new Palestine». Haaretz. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. McCarthy, Rory (2009 թ․ սեպտեմբերի 8). «Rawabi, the new Palestinian city that could rise on the West Bank». The Guardian. էջ 27. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. 5,0 5,1 5,2 Isabel Kershner, Palestinian Town in West Bank Awaits Israel’s Approval for Water,' New York Times 26 August 2014.
  6. Koutsoukis, Jason (2009 թ․ սեպտեմբերի 19). «Palestinians pursue their own suburban dreams». The Age. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 22-ին.
  7. Koutsoukis, Jason (2009 թ․ սեպտեմբերի 12). «Serenity soon: Palestinians buy into a modern oasis». Brisbane Times. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 22-ին.
  8. Дюсет, Лиз|Lyse Doucet and Jane McMullen, 'The new Palestinian city that lacks only one thing,' BBC News 7 February 2015.
  9. 9,0 9,1 Avi Issacharoff 'Waterless, the first planned Palestinian city sits empty,' The Times of Israel 20 February, 2015
  10. Building the Palestinian Dream, Haaretz
  11. Rawabi: Work Begins On First Planned Palestinian City. Huffington Post, 12 January 2010
  12. Elhanan Miller, 'In Rawabi, the brand-new Palestinian city, both sides win,' The Times of Israel February 19, 2014
  13. «Boycott committee: Palestinian "Rawabi" tycoon Bashar Masri "must end all normalization activities with Israel"» (անգլերեն). THE ELECTRONIC INTIFADA.
  14. Smadar Peri, 'Battle for water won by entrepeneur of first Palestinian planned city,' Ynet 4 March 2015
  15. Lyse Doucet and Jane McMullen, 'The new Palestinian city that lacks only one thing,' BBC News, 7 February 2015.
  16. Jack Moore, 'Palestine’s Billion-Dollar City Can Finally Open,' Newsweek 27 February 2015.
  17. Shlomo Eldar, «'Israel still refuses to run water to Rawabi,'». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 22-ին. Al-Monitor 18 February 2015.
  18. AP,Nahum Barnea and Danny Rubinstein, 'Palestinian city plan to move forward after Israel agrees to water deal,' Ynet 1 March 2015
  19. Ynet New Palestinian city welcomes first 'Rawabians'
  20. William Booth 'The $1.4 billion bet on a new Palestinian future,' Washington Post 25 May 2017

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռավաբի» հոդվածին։