Ռաստաշանսկիների կալվածատուն
Ռաստաշանսկիների կալվածատուն | |
|---|---|
| Տեսակ | կալվածք |
| Երկիր | |
| Տեղագրություն | Պետրուշինո (Նեկլինովսկի շրջան) |
| 47°10′50″N 38°51′52″E / 47.18056°N 38.86444°E | |
![]() | |
![]() | |
Ռաստաշանսկիների կալվածատուն (ռուս.՝ Усадьба Расташанских), թանգարան, հուշագեղարվեստական ցուցադրություն` նվիրված խորհրդային և ռուս դերասան, երգիչ, Յուրի Ռաստաշանսկուն և նրա նկարչական հավաքածուին։ Կալվածատունը գտնվում է Ռոստովի մարզի Նեկլինովսկի շրջանի Պետրուշինո գյուղում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է այն տանը, որտեղ 1998-2011 թվականներին ապրել է Յուրի Ռաստաշանսկին։ Թանգարանը բացվել է 2012 թվականի փետրվարին։ Հավաքածուի հիմք են ծառայել Յուրի Ռաստաշանսկու տարբեր տարիներին հավաքած նկարները։ Թանգարանում անցկացվում են գրական երեկոներ և դաշնամուրային երաժշտության համերգներ։
Թանգարանի ֆոնդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի գեղանկարչական նյութերի ֆոնդում պահպանման ավելի քան 150 միավոր է, այդ թվում` խորհրդային գեղանկարչության այնպիսի վարպետների գործեր, ինչպիսիք են Ի. Վ. Ռադոմանը, Ա. Ե. Ստրելովը, ինչպես նաև փորագրանկարներ և գրաֆիկական աշխատանքներ։
Ձեռագրավավերագրական ֆոնդը ներառում է Յուրի Ռաստաշանսկու նոթատետրերն ու սևագրությունները, ազդագրեր, լուսանկարներ, դերասանի ստեղծագործական կյանքի մասին հոդվածներ մամուլում։
Հիշատակի ֆոնդում կա պահպանման մոտ 100 միավոր։ Այնտեղ պահվում են երգչի անձնական իրերը, ինչպես նաև բեմական հագուստները և ընտանեկան մասունքները։
Ռաստաշանսկիների ընտանիքի ֆոնդը ներառում է պահպանման ավելի քան 1000 միավոր, այդ թվում` ֆոտոարխիվ, տեսագրություններ և ձայնագրություններ։ Դրա մեջ մտնում են փաստաթղթեր, նամակներ, ընտանիքի անդամների ձեռագրեր։
Այցելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է գյուղ Պետրուշինո, Ստախանովի փողոց, տուն 28 հասցեով։ Այցելությունը` ըստ նախնական պայմանավորվածության[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Россия / Ростовская область / Неклиновский район / Петрушино». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 Մարտ 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Радоман И. В. (официальный сайт)
- Страница И. В. Радомана на сайте мемориального музея «Городок художников на Масловке» Արխիվացված 2013-09-28 Wayback Machine
- Страница И. В. Радомана на сайте московского союза художников-монументалистов Արխիվացված 2017-04-04 Wayback Machine
- Страница А. Е. Стрелова на сайте арт-галереи Nostalgie Արխիվացված 2017-02-03 Wayback Machine

