Jump to content

Նոթատետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոթատետր

Նոթատետր (անգլ.՝ block-notes: block բառից, որ նշանակում է միացում, խումբ և notes բառից, որ նշանակում է գրառումներ, նշումներ), փոքրիկ տետր կամ գրառումների գրքույկ առանձնացվող թերթերով, որոնք սովորաբար ամրացված են լինում վերևի մասից՝ ամրակներով կամ մետաղական պարույրով։ Նոթատետրերի թերթերը լինում են A5, A6, A7 ձևաչափի։ Նոթատետրը սովորաբար ունենում է կազմ, տիտղոսաթերթ և հիմնական մաս (թերթեր)։

Սովորաբար կազմի համար օգտագործվում է խիտ թուղթ (250—300 գ/մ²) հարթ կամ ֆակտուրային մակերևույթով, սակայն օգտագործում են նաև դիզայնի թուղթ, ինչպես նաև ձեռքով դեկորներ արված։ Նվիրելու համար նախատեսված տարբերակը ունենում է կազմի հատուկ դիզայն և կիրառում։ Նոթատետրի հիմնական մասի թերթերն ավելի բարակ են՝ 80գ/մ²։

Նոթատետրերն իրարից տարբերվում են թերթերի ամրացման ձևերով։ Նրանք կարող են ամրացված լինել կազմին և տիտղոսաթերթին զսպանակով՝ առանց կարի։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Блок бумажный». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]