Ռասթձինադ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Ռասթձինադ» (օսերեն՝ Рæстдзинад, «արդարություն»), օսերեն լեզվով թերթ, թողարկվում է Վլադիկավկազում։ Հրատարակվում է ամեն օր, բացի կիրակի և երկուշաբթի օրերից։ Տարեկան լույս է տեսնում թերթի 250 համար։
Թերթի առաջին համարը թողարկվել է 1923 թ. մարտի 14-ին՝ իբրև Հյուսիսային Օսիայի կոմկուսի կոմիտեի և տարածքային գործկոմի պաշտոնաթերթ։ Այժմ, ինչպես նշվում է հենց թերթում, հրատարակվում է Հյուսիսային Օսիայի կառավարության և խորհրդարանի խմբագրության կողմից։