Ռաշիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռաշիզմ (անգլ.` rashism, ruscism), նորաբանություն, որն օգտագործվում է մի շարք գիտնականների, քաղաքական գործիչների և հրապարակախոսների կողմից՝ 21-րդ դարի Ռուսաստանի գաղափարախոսությունն ու սոցիալ-քաղաքական կառուցվածքը բնորոշելու համար, որոնքը նրանց կարծիքով, նման են 20-րդ դարի ֆաշիզմին[1]։ Ձևավորվել է անգլերեն Ռուսաստան («Ռաշ») և -իզմ վերջածանցի միացմամբ։ Տերմինի օգտագործվում է երևույթի բացասական ընկալմամբ՝ միանշանակորեն դատապարտվող ֆաշիզմ տերմինի հետ ձայնային նմանության միջոցով[2]։

Ռաշիզմը հիմնվում է ռուսների «հատուկ քաղաքակրթական առաքելության» գաղափարների վրա, ինչպիսիք են Մոսկվան՝ որպես երրորդ Հռոմ և էքսպանսիոնիզմը, որն արտահայտվում է հակաարևմտականությամբ և աջակցում է կայսերական հողերի նվաճմանը[3][4][5]։

Հայեցակարգը միջազգայնորեն ավելի հայտնի դարձավ 2022 թվականին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմոթի Դ. Սնայդերը կարծում է, որ Պուտինի և նրա ռեժիմի գաղափարախոսության վրա ազդել է փիլիսոփա Իվան Իլյինը (1883–1954), որի մի շարք աշխատություններ քարոզում էին ֆաշիզմ[6]։ Իլյինը մեջբերվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից և որոշ դիտորդների կողմից համարվում է Պուտինի հիմնական գաղափարական ոգեշնչումը[7][8][9]։ Պուտինն անձամբ մասնակցել է Իլյինի աճյունը Ռուսաստան տեղափոխելու գործին, և 2009 թվականին այցելել է նրա գերեզմանին[10]։

Ըստ Սնայդերի՝ Իլյինը «տվել է քաղաքական տոտալիտարիզմի մետաֆիզիկական և բարոյական հիմնավորումը»՝ ի դեմս ֆաշիստական պետության, և որ այսօր «նրա գաղափարները վերածնվել և փառաբանվում են Վլադիմիր Պուտինի կողմից»[11]։

Ռաշիզմի այժմյան գաղափարախոսներից է Ալեքսանդր Դուգինը[12]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Владлен Мараев, Юлия Гуз (2022-03-23)։ «Рашизм, или почему россияне – новые нацисты» (ռուսերեն)։ Vox Ukraine 
  2. «Некоторые Инновационные словообразовательные процессы в популярных интернет-текстах в русском и арабском языках»։ Journal of the College of Languages (ռուսերեն) (43): 186—207։ 2021։ Վերցված է 2022-04-22 
  3. Kalisz Stanisław (26 April 2022)։ «Raszyzm, czyli "byt kształtuje świadomość" – a może już na odwrót? Portret» [Rashism, meaning "being shapes consciousness - or maybe the other way around? Portrait]։ Europrojekty (լեհերեն)։ Վերցված է 25 May 2022 
  4. Gotowalska Żaneta (30 April 2022)։ «Raszyzm w natarciu. "Zbłąkanych" Ukraińców nawrócić, resztę wyeliminować» [Rashism on the rise. Convert the "stray" Ukrainians and eliminate the rest]։ WP Magazyn (լեհերեն)։ Վերցված է 25 May 2022 
  5. «Rashism or why russians are the new Nazi»։ VoxUkraine։ 30 March 2022։ Վերցված է 9 June 2022 
  6. Snyder Timothy (20 September 2016)։ «How a Russian Fascist Is Meddling in America's Election»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 20 September 2016-ին։ Վերցված է 14 March 2022 
  7. Robinson Paul (28 March 2012)։ Putin's Philosophy։ The American Conservative։ Վերցված է 27 February 2022 
  8. Smirnova Julia (17 December 2014)։ «Putin übernimmt Ängste seines Lieblingsphilosophen» [Putin takes on fears of his favorite philosopher]։ Die Welt (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 14 March 2022-ին։ Վերցված է 14 March 2022 
  9. Eltchaninoff Michel (2018) [2015]։ Inside the Mind of Vladimir Putin։ London: C. Hurst & Co.։ ISBN 978-1-84904-933-7 
  10. Brooks David (3 March 2014)։ «Putin Can't Stop»։ The New York Times։ Վերցված է 25 May 2022 
  11. Snyder Timothy (16 March 2018)։ Ivan Ilyin, Putin's Philosopher of Russian Fascism։ The New York Review of Books։ Վերցված է 19 May 2022 
  12. ««Обыкновенный рашизм»: идеология, которая движет Путиным»։ detaly.co.il (ռուսերեն)։ Детали։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-30-ին։ Վերցված է 2022-05-21