Ռաշթի պայմանագիր
Արտաքին տեսք
| Ադրիանապոլսի պայմանագիր | |
|---|---|
| Պայմանագրի տիպ | դաշինքի պայմանագիր |
| Ստորագրվել է — վայր |
1732 թ. հունվարի 21 (փետրվարի 1) Ռաշթ, Իրան |
| Կողմեր | |
| Վիքիդարան պարունակում է տեքստը. ru:Рештский трактат (1732) | |
Ռաշթի պայմանագիր, կնքվել է 1732 թվականին Ռուսաստանի և Իրանի միջև Իրանի Ռաշթ քաղաքում հունվարի 21-ին (փետրվարի 1-ին)։ Դրանով Ռուսաստանը Իրանին էր վերադարձնում մերձկասպյան Գիլան, Մազանդարան, Աստրաբադ մարզերը (Ռուսաստանը դրանք ձեռք էր բերել 1723 թվականի ռուս-պարսկական պայմանագրով), ստանում Իրանի հետ անմաքս առևտրի և այլ արտոնություններ։ Ռուսաստանի և Իրանի անդրկովկասյան տիրույթների սահման ճանաչվեց Կուր գետը։ Ռաշթի պայմանագիրն իր ուժը պահպանեց մինչև 1735 թվականի Գանձակի պայմանագիրը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 642)։ |