Ռայան Ջեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռայան Ջեք
անգլ.՝ Ryan Jack
Scottish League Cup 2014 - Ryan Jack.jpg
Ռայանը 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռայան Ջեք
Ազգությունը շոտլանդացի
Քաղաքացիությունը Շոտլանդիա Շոտլանդիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 27, 1992(1992-02-27)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Աբերդին, Շոտլանդիա
Հասակ 182 սմ
Քաշ 66 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շոտլանդիա Ռեյնջերս
Համար 8
Պատանեկան կարիերա
2000-2010 Շոտլանդիա Աբերդին
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2017 Շոտլանդիա Աբերդին 199 (11)
2017-ներկա Շոտլանդիա Ռեյնջերս 17 (0)
Ազգային հավաքական
2017-ներկա Շոտլանդիա Շոտլանդիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 30, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 10, 207

Ռայան Ջեք (անգլ.՝ Ryan Jack, փետրվարի 27, 1992(1992-02-27)[1], Աբերդին), շոտլանդացի ֆուտբոլիստ, կենտրոնական կիսապաշտպան: Հանդես է գալիս շոտլանդական «Ռեյնջերս»-ի և Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում:

Իր կարիերան սկսել է «Աբերդին»-ի կազմում: Թիմի կազմում անցկացրած 17 տարիների ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել թիմի երիտասարդական և հիմնական կազմերում: Թիմի կազմում անցկացրած վերջին 2 տարիների ընթացքում եղել է «Աբերդին»-ի ավագը:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աբերդին»[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի ամռանը Ջեքը իր առաջին պայմանագիրն է կնքել «Աբերդին»-ի հետ[2]: Թիմի հիմնական կազմում նա իր նորամուտը նշել է 2010 թվականի սեպտեմբերին[3], իսկ հետագայում դարձել է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը:

2011 թվականի հունվարին Ջեքը իր առաջին գոլն է խփել շոտլանդական թիմի կազմում` «Ինվերնես ՖԱ»-ի դմ խաղում: Այդ գոլը ճանաչվել է 2010-11 մրցաշրջանի թիմի լավագույն գոլ[4]: Մեկ շաբաթ անց Ռայանը փոխարինման է դուրս եկել Շոտլանդիայի գավաթի կիսաեզրափակչի «Սելտիկ»-ի դեմ խաղում[5]: Հանդիպումն ավարտվել է 4-1 հաշվով:

2011 թվականի հոկտեմբերին Ռայան Ջեքը նոր պայմանագիր է կնքել «Աբերդին»-ի հետ: 2011 թվականի հոկտեմբերի 13-ին Ռայանը գոլի հեղինակ է դարձել «Ջոնսթոն»-ի դեմ խաղում, իսկ հանդիպումը ավարտվել է 2-1 հաշվով` «Աբերդին»-ի հաղթանակով: 2013 թվականի հունիսին Ջեքը երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2016 թվականը[6]:

2014 թվականի դեկտեմբերին Ռայանը ճանաչվել է Շոտլանդիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ[7]:

«Ռեյնջերս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 1-ին Ռայանը տեղափոխվել է «Ռեյնջերս»[8]: նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Պայմանագրի կնքումից հետո ֆուտբոլիստն ասել է, որ «Ռեյնջերս»-ի երկրպագուն է և նրա համար մեծ պատիվ է այս ակումբում խաղալը[9][10]:

Թիմի կազմում Ջեքը իր դեբյուտը նշել է 2017 թվականի հունիսի 29-ին` Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Պրոգրես Նիեդերկրոն»-ի դեմ խաղում[11]: Այդ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով` «Ռեյնջերս»-ի պարտությամբ:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայան Ջեքը հանդես է եկել Շոտլանդիայի Մ16, Մ17 և Մ21 հավաքականների կազմում[12]: Եղել է Շոտլանդիայի Մ21 հավաքականի ավագը:

Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում Ջեքը իր դեբյուտը նշել է 2017 թվականի նոյեմբերին` Նիդերլանդների հավաքականի դեմ խաղում:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շոտլանդիայի Լիգայի գավաթակիր - 2013-14
  • Շոտլանդիայի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր - 2016-17

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շոտլանդիայի Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ - դեկտեմբեր 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Meet the young guns ready for action»։ Evening Express։ 18 July 2008։ Վերցված է 23 November 2010 
  3. «Aberdeen FC rookie Ryan ready for Rangers' £12m men»։ Evening Express։ 24 September 2010։ Վերցված է 23 November 2010 
  4. «Today at Pittodrie»։ Aberdeen FC։ Վերցված է 10 August 2011 
  5. «Aberdeen 1-4 Celtic»։ BBC։ 29 January 2011։ Վերցված է 28 January 2018 – via bbc.co.uk 
  6. «Midfielder Ryan Jack signs new contract with Aberdeen»։ BBC Sport։ 21 June 2013։ Վերցված է 8 April 2014 
  7. «SPFL Awards December Manager and Player»։ Aberdeen F.C.։ 11 January 2015։ Վերցված է 11 January 2015 
  8. «Rangers: former Aberdeen captain Ryan Jack completes move to Ibrox»։ BBC Sport։ 1 June 2017։ Վերցված է 1 June 2017 
  9. Devlin Andy (1 June 2017)։ «Boyhood Rangers fan Ryan Jack says he has NO fears about facing Aberdeen's boo boys next season»։ The Scottish Sun։ Glasgow: News UK։ Վերցված է 1 June 2017 
  10. Smith Neil (1 June 2017)։ «It's Great To Be Here»։ Rangers.co.uk։ Վերցված է 1 June 2017 
  11. «Rangers 1–0 Progres Niederkorn»։ BBC Sport։ 29 June 2017 
  12. «Ryan Jack profile»։ Scottish Football Association։ Վերցված է 23 November 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]