Ռամսիկի
Երկիր | Կամերուն |
---|---|
Կարգավիճակ | բնակավայր և village of Cameroon? |
Մտնում է | Mayo Tsanaga? |
Ժամային գոտի | UTC+1 |
Ռամսիկի, Կամերունի հեռավոր հյուսիսային մարզի գյուղ է։
Ռամսիկին տեղակայված է Մանդարա լեռներում` Մոկոլոյից 55 կմ (34 մղ) հեռու։ Ռամսիկին սահմանամերձ գյուղ է` Նիգերիայի Ադամավա Նահանգի Միչիկա տեղական ինքնակառավարման տարածքից ընդամենը 3 կմ (2 մղ) հեռու[1]։
Գյուղը նման է Հյուսիսային Կամերունում գտնվող շատ այլ գյուղերի։ Բնակիչները` Կապսիկի էթնիկ խմբի անդամները, ապրում են տեղական քարից կառուցված և ծածքված ծղոտե տանիքներով փոքրիկ տնակներում[2]։ Այս տնակները սփռված են գյուղի և շրջակա հովիտի ամբողջ տարածքով։ Այնուամենայնիվ, Ռամսիկին Կամերունի ամենահայտնի տուրիստական վայրերից մեկն է։ Այն նաև ամենազբոսաշրջային վայրն է հյուսիսային Կամերունում[3]։
Գվանֆոգբն և այլն նկարագրում են այն որպես «ուշագրավ»[4], Lonely Planet-ը՝ որպես «ապշեցուցիչ»[5], Rough Guides-ը որպես «ցնցող»[2] և Bradt Guides-ը որպես գրեթե «լուսնային բնապատկեր»[3]։ Գրող և հետազոտող Անդրե Ժիդը գրել էր, որ Ռամսիկիի մերձակայքը «աշխարհի ամենագեղեցիկ լանդշաֆտներից մեկն է»[6]։
Տպավորիչ էֆֆեկտն ստեղծվում է շրջակա հրաբխային խցաններով (երկարատև հրաբուխների մնացորդներ), բազալտի արտահոսքերով և Մանդարա Լեռներով։ Այս ժայռերից ամենամեծն (ու ամենաշատ լուսանկարվածը) Կապսիկի գագաթն է` 1224 մ (4,016 ոտնաչափ) բարձրությամբ մի ժայռ[3]։
Ռամսիկին հարմարվել է զբոսաշրջիկների հոսքին։ Գյուղի երեխաները հանդես են գալիս որպես ուղեկցորդներ և այցելուներին ցույց են տալիս են նախապես կազմակերպված մի քանի գրավիչ բաներ։ Դրանց թվին են պատկանում արհեստավորները՝ դարբինները, կավագործները, մանողները և ջուլհակները, բնիկ պարողները և գուշակը, որը կանխատեսում է ապագան` հենվելով խեցգետնի փայտի կտորներով մանիպուլյացիայի վրա[7]։
Ռամսիկին հիմա կայուն կետ է շատ տուրիստական ուղեցույցներում, ինչի փաստը չի ընդունում ճամփորդական գրականությունը։ Rough Guides-ը նկարագրում է Ռամսիկին որպես «տարածված» և «կազմակերպված տուրիզմի կողմից արգելված»[8], իսկ Lonely Planet-ը անվանում է այն «տուրիստական ծուղակի նման մի բան»։
Գյուղի տիպական ուղեկցող շրջագայությունն է տրամադրում The Rough Guide-ը` կասկածանքի տակ դնելով նրա ինքնատիպությունը. «Այցելության հրապուրանքը հիմնականում «իրական» Կամերունի համը ճաշակելն է, և թաքնված թերությունն այն է, որ ինչքան ավելի շատ մարդիկ են գալիս, այնքան ավելի աղավաղված ու անիրական է դառնում կյանքը գյուղում»։
Ռամսիկիի «խցանը» ակնհայտորեն շատ խորհրդանշական է և ինչպես ավանդաբար (չբեր կանայք զոհաբերություններ են անում նրա ստորոտին), այնպես էլ ժամանակակից կյանքում (հյուրանոցի վաճառք որպես մեղրամիսի հանգրվան)` այն դարձել է Ռամսիկիի ամենագլխավոր առանձնահատկություններից մեկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռամսիկի կատեգորիայում։ |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fitzpatrick, Mary (2002). "Cameroon." Lonely Planet West Africa, 5th ed. China: Lonely Planet Publications Pty Ltd.
- Gwanfogbe, Mathew, Ambrose Meligui, Jean Moukam, and Jeanette Nguoghia (1983). Geography of Cameroon. Hong Kong: Macmillan Education Ltd.
- Hudgens, Jim, and Richard Trillo (1999). West Africa: The Rough Guide. 3rd ed. London: Rough Guides Ltd.
- West, Ben (2004). Cameroon: The Bradt Travel Guide. Guilford, Connecticut: The Globe Pequot Press Inc.
- Gardi, René. "Kirdi". Büchergilde Gutemberg 1957.