Ռամադիի ճակատամարտ (2014–2015)
Թվական | 2014 թվականի նոյեմբերի 21 — 2015 թվականի դեկտեմբերի 28 |
---|---|
Մասն է | Քաղաքացիական պատերազմ Իրաքում |
Վայր | Ար-Ռամադի, Իրաք |
Արդյունք | ԻԼԻՊ-ի պարտություն |
Հակառակորդներ | |
Իրաք | ԻԼԻՊ |
Հրամանատարներ | |
Հայդեր ալ-Աբադի Ահմեդ ալ-Դուլաիմի | Աբու Սուլեյման ալ-Նասեր Աբու Վահեբ |
Կողմերի ուժեր | |
Իրաքի ԶՈՒ Շիական միավորումներ Ընդհանուր 6.000 մարդ[1] | ԻԼԻՊ-ի զինյալներ Ընդհանուր 300 մարդ[1] |
Ռազմական կորուստներ | |
160 զոհված,
390 վիրավոր, 25 անհետ կորած[2] | ավելի քան 141 սպանված |
Ընդհանուր կորուստներ |
Ար-Ռամադիի ճակատամարտ, ԻԼԻՊ-ի զինյալների կողմից Անբար գավառը գրավելու դրվագներից մեկը։ Ռամադին իրաքյան կառավարության համար Անբար գավառում վերջին հենարաններից մեկն էր։ Մարտերը սկսվել են 2014 թվականի հոկտեմբերին և ավարտվել են այն ժամանակ, երբ 2015 թվականի մայիսի 14ին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին կառավարական շենքը։ Մայիսի 17-ին հայտնի դարձավ, որ իրաքյան բանակը լքել է քաղաքը։ Սակայն 2015 թվականի դեկտեմբերի 28-ին բաղդադի իշխանությունը հայտարարեց քաղաքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։
Հետևանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրաքյան կառավարությունը խնդրանքով դիմեց շիական միավորումներին, որպեսզի օգնեն իրենց քաղաքի ազատագրման գործում։ Գրեթե 3000 շիական միավորումներ մայիսի 19-ին հավաքվեցին քաղաքի մոտ։ Այդ ժամանակ ահաբեկիչները պատրաստվում էին պահել Ռամադին իրենց ձեռքերում, տեղադրելով պաշտպանական դիրքեր և ականներ։ Կառավարամետ զորքերը Ար-Ռամադիից հարավ երեկոյան խափանեցին ահաբեկիչների հարձակումը, որտեղ գտնվում էին շիական միավորումները։
Մայիսի 22-ին ԻԼԻՊ-ը գրավեց Ար-Ռամադիից արևմուտք գտնվող Հուսայբախը։ Հաջորդ օրը իրաքյան կառավարական զորքերը անցան հակահարձակման, և ոստիկանության հաղորդմամբ, գրավեցին Հուսայբախը։
Նոյեմբերի 30-ին իրաքյան բանակը հայտարարեց քաղաքի գրոհի մասին[3]
Դեկտեմբերի 22-ին իրաքյան բանակը մաքրեց քաղաքի կենտրոնը, հաղորդվեց, որ զինյալների քանակը չի գերազանցում 300-ը[4]
2015 թվականի դեկտեմբերի 28-ին կառավարական զորքերը վերադարձրեցին Ռամադիի նկատմամբ հսկողությունը[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 THE IRAQI ARMY: THERE’S NO SUCH THING. | John Gibson Radio Show
- ↑ Contested Iraqi city of Ramadi falls to Islamic State group - Yahoo News
- ↑ Иракские власти предупредили граждан о скором штурме Рамади
- ↑ Иракская армия начала зачистку центра Рамади от боевиков ИГ
- ↑ Иракские войска заявили об освобождении Рамади