Ռամադիի ճակատամարտ (2014–2015)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռամադիի ճակատամարտ
Թվական2014 թվականի նոյեմբերի 212015 թվականի դեկտեմբերի 28
Մասն էՔաղաքացիական պատերազմ Իրաքում
ՎայրԱր-Ռամադի, Իրաք
ԱրդյունքԻԼԻՊ-ի պարտություն
Հակառակորդներ
Իրաք Իրաք ԻԼԻՊ
Հրամանատարներ
Իրաք Հայդեր ալ-Աբադի
Իրաք Ահմեդ ալ-Դուլաիմի
Աբու Սուլեյման ալ-Նասեր
Աբու Վահեբ
Կողմերի ուժեր
Իրաք Իրաքի ԶՈՒ
Շիական միավորումներ Ընդհանուր 6.000 մարդ[1]
ԻԼԻՊ-ի զինյալներ Ընդհանուր 300 մարդ[1]
Ռազմական կորուստներ
160 զոհված,

390 վիրավոր,

25 անհետ կորած[2]
ավելի քան 141 սպանված

Ար-Ռամադիի ճակատամարտ, ԻԼԻՊ-ի զինյալների կողմից Անբար գավառը գրավելու դրվագներից մեկը։ Ռամադին իրաքյան կառավարության համար Անբար գավառում վերջին հենարաններից մեկն էր։ Մարտերը սկսվել են 2014 թվականի հոկտեմբերին և ավարտվել են այն ժամանակ, երբ 2015 թվականի մայիսի 14ին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին կառավարական շենքը։ Մայիսի 17-ին հայտնի դարձավ, որ իրաքյան բանակը լքել է քաղաքը։ Սակայն 2015 թվականի դեկտեմբերի 28-ին բաղդադի իշխանությունը հայտարարեց քաղաքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։

Հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրաքյան կառավարությունը խնդրանքով դիմեց շիական միավորումներին, որպեսզի օգնեն իրենց քաղաքի ազատագրման գործում։ Գրեթե 3000 շիական միավորումներ մայիսի 19-ին հավաքվեցին քաղաքի մոտ։ Այդ ժամանակ ահաբեկիչները պատրաստվում էին պահել Ռամադին իրենց ձեռքերում, տեղադրելով պաշտպանական դիրքեր և ականներ։ Կառավարամետ զորքերը Ար-Ռամադիից հարավ երեկոյան խափանեցին ահաբեկիչների հարձակումը, որտեղ գտնվում էին շիական միավորումները։

Մայիսի 22-ին ԻԼԻՊ-ը գրավեց Ար-Ռամադիից արևմուտք գտնվող Հուսայբախը։ Հաջորդ օրը իրաքյան կառավարական զորքերը անցան հակահարձակման, և ոստիկանության հաղորդմամբ, գրավեցին Հուսայբախը։

Նոյեմբերի 30-ին իրաքյան բանակը հայտարարեց քաղաքի գրոհի մասին[3]

Դեկտեմբերի 22-ին իրաքյան բանակը մաքրեց քաղաքի կենտրոնը, հաղորդվեց, որ զինյալների քանակը չի գերազանցում 300-ը[4]

2015 թվականի դեկտեմբերի 28-ին կառավարական զորքերը վերադարձրեցին Ռամադիի նկատմամբ հսկողությունը[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]