Ռազմիկ Պապիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմիկ Պապիկյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝Հայ
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝Հայաստանի դրոշը Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 12, 1999(1999-09-12) (24 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայաստան
173 սանտիմետր
Քաշ՝61 կիլոգրամ

Ռազմիկ Արսենի Պապիկյան (անգլ.՝ Razmik Papikyan, սեպտեմբերի 12,1999, Երևան, Հայաստան), հայ ազատ ոճի ըմբիշ[1], Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմիկ Պապիկյանը ծնվել է 1999 թվականի սեպտեմբերի 12-ին Երևանում։ Հայաստանի նախագահի և Հայաստանի ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամաններով արժանացել է սպորտի վարպետի կոչմանը[3]։

Միջազգային ասպարեզում Ռազմիկ Պապիկյանը իր առաջին լուրջ նվաճմանը 2016 թվականին հասավ, երբ Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, հանդես գալով 46 կգ․ քաշային կարգում, դարձավ փոխչեմպիոն[4][5]։

2019 թվականին 20 տարեկան հասակում նա դարձել է Հայաստանի Հանրապետության հաղթող 61 կգ. քաշային կարգում[6]։ Ռազմիկը հաղթել է բազմաթիվ միջազգաին կարևորագույն մրցաշարերում[7]։ Ռազմիկ Պապիկյանը մարզվում է Պետրոս Մկրտչյանի գլխավորությամբ[8]։ 2020 թվականի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հանրապետության առաջնության մինչև 61 կգ քաշային կարգում հաղթող[9][10][11]։ Աշխարհի գավաթի 5-րդ մրցանակակիր 61 կգ քաշային կարգում 2020 թվական[12][13]։ Ռազմիկ Պապիկյանը ընդհանուր մենամարտերով սկսել է զբաղվել 2021 թվականին[14][15]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատանիների Հ.Հ առաջնության հաղթող 2015-2016 թվականներ.[16]
  • Մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր 2016 թվական.
  • Մինչև 23 տարեկանների Հ.Հ Հաղթող 2019 թվական.
  • Մեծահասակների Հ.Հ առաջնության հաղթող 2019-2020 թվականներ.
  • Աշխարհի գավաթի 5-րդ մրցանակակիր 2020 թվական.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ARMHOF - Razmik Papikyan». www.armhof.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  2. «Home / Razmik Papikyan». Razmik Papikyan (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
  3. «Նպատակս մեկն է՝ մասնակցել Եվրոպայի և աշխարհի առաջնությանը. Ռազմիկ Պապիկյան». armenpress.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  4. emmanuel. «European Championship». United World Wrestling (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  5. «ԵԱ. Հայ ըմբիշը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցի մրցակցին | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. ԿԳՄՍՆ, ՀՀ. «Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները». ՀՀ ԿԳՄՍՆ. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  7. «Армянские борцы выиграли четыре золота чемпионата в Молдове». Rusarminfo (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. «Ռազմիկ Պապիկյանի նոր, բայց արդեն շատ սիրված մարզիչը». sport.mediamax.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  9. ԿԳՄՍՆ, ՀՀ. «Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները». ՀՀ ԿԳՄՍՆ. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  10. ԿԳՄՍՆ, ՀՀ. «Հայտնի է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմն Աշխարհի գավաթի խաղարկությունում». ՀՀ ԿԳՄՍՆ. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
  11. «Ըմբիշ Ռազմիկ Պապիկյանը կպայքարի բրոնզե մեդալի համար». www.1lurer.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  12. jeandaniel. «Individual World Cup». United World Wrestling (English). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. MօESCS, R. A. «The composition of the Armenian national freestyle wrestling team at the World Championship is known». RA MօESCS (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  14. «ARMHOF - Papikyan Makes Transition to MMA». www.armhof.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  15. «Հայաստանի թիմի ըմբիշ Ռազմիկ Պապիկյանը՝ ըմբշամարտը և MMA-ն համատեղելու մասին (ֆոտո)». sport.news.am. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  16. «Հայտնի են Հայաստանի ըմբշմարտի պատանիների առաջնության հաղթողները». armenpress.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]