Ռազմիկ Բաքիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմիկ Բաքիրյան
Ծնվել էնոյեմբերի 22, 1973(1973-11-22)
Մահացել էհոկտեմբերի 14, 1992(1992-10-14) (18 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան

Ռազմիկ Մահմուդի Բաքիրյան (նոյեմբերի 22, 1973(1973-11-22) - հոկտեմբերի 14, 1992(1992-10-14)), հայ ազատամարտիկ Արմավիրի տարածաշրջանից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմիկ Բաքիրյանը ծնվել է 1973 թ.-ի նոյեմբերի 22-ին Արմավիրի շրջանի Նալբանդյան գյուղում։ 1981-91 թթ. սովորել և ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցիը, ապա աշխատել գյուղում։ 1992 թ. Ռ. Բաքիրյանը զորակոչվել է ծառայել նորաստեղծ հայկական բանակում։ Նորակոչիկ զինվորը մասնակցել է Լաչինի միջանցքի բացման թեժ մարտերին։ Ռ. Բաքիրյանը զոհվել է Լաչինում 1992 թ. հոկտեմբերի 14-ին՝ տակավին չբոլորած 19 տարին։ Նրա դին հողին է հանձնվել Նալբանդյան գյուղի գերեզմանատանը։ Ռ. Մ. Բաքիրյանը ամուսնացած չէր։ Նա իր յոթ եղբայրներից չորրորդն էր։

[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ. Սահակյան, Գիրք վշտի և հպարտության