Ռադհա Պաուդել
Ռադհա Պաուդել | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Chitwan District, Բագմատի Պրադեշ, Նեպալ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Տրիբհուվան համալսարան |
Երկեր | Jumla: A Nurse's Story? |
Մասնագիտություն | գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ռադհա Պաուդել (անգլ.՝ Radha Paudel, դեկտեմբերի 29, 1973, Chitwan District, Բագմատի Պրադեշ, Նեպալ), սոցիալական ակտիվիստ։ Նրա հիմնական նպատակներն են աջակցել Նեպալի աղքատ շրջաններին` առողջապահական ծառայություններ ու հումանիտար օգնություն կազմակերպելով։ Պայքարում է խտրականության, հատկապես կանանց դեմ խտրականության դեմ։ Նա ոչ միայն դեմ է Չհաուպադի ավանդույթի կիրառմանը, այլև այն բոլոր սոցիալական սովորույթներին, որոնք սահմանափակում են կանանց գործողությունները դաշտանի ընթացքում[1]։
Մասնագիտության բուժքույր է, մասնագիտացված է անեսթեզիոլոգիայում։ Նեպալի Թրիբհուվան համալսարանում բուժքույրի բակալավրի աստիճան է ստացել Հանրային առողջության ոլորտում (2000), մագիստրոսի աստիճան` Առողջության կրթության (2001) և սոցիոլոգիայի (2003) ոլորտներում[2]։ Բհարապտուր հիվանդանոցում աշխատելուց հետո 2001 թվականին աշխատանք է ստացել Ջումլա քաղաքում, որտեղ ապրում և աշխատում էր նրա հայրը։ Տարածքը կտրված էր և զարգացման կարիք ուներ։ նա սկսել է ապահով մայրության ծրագիր իրականացնել։ Սակայն 2002 թվականին այն խստորեն ճնշվել է մաոկական հարձակման արդյունքում, և Ռադհան հազիվ է փրկվել[3] In 2010 she got a Master in Development Management from Asian Institute of Management (AIM), Manila, Philippines.[2]:
Նա Action Works Nepal-ի հիմնադիրն է և դրա նախագահն է եղել 2010-2015 թվականներին[4]։ Action Works Nepal-ը նպատակ ունի նորարարական հումանիտար, կրթական, մասնագիտական զարգացման ծրագրերով բարելավել կենսապայմանները համայնքներում։
2012 թվականին արժանացել է N-Peace մրցանակի[5]։
2014 թվականին արժանացել է Մադան գրական մրցանակի[6]` իր «Խալանգամա Համալա» գրքի համար[7][8][9]։ Նա պարգևատրվել է 200.000 նեպալական ռուպիով և դարձել է երրորդ կինը Փարիջատից ու Ջհամակ Կումարի Ղիմիրեից հետո, որն արժանացել է այդ մրցանակին։ Գիրքը թարգմանվել է անգլերեն և 2016 թվականին տպագրվել է «Ջումլա. բուժքրոջ պատմությունը» վերնագրով[10]։
2016 թվականին հիմնել է Ռադհա Պաուդել հիմնադրամը։ Կազմակերպության ուշադրության կենտրոնում են գյուղական համայնքներում կատարվող փոփոխությունները, այն դեմ է արտահայտվում կանանց հանդեպ խտրականություններին ու բռնություններին։ Այն նաև պաշտպանում է կանանց քաղաքացիական իրավունքներն ու արշավներ է իրականացնում մանկամուսնությունների դեմ[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.theguardian.com/global-development/2016/apr/01/nepal-bleeding-shame-menstruating-women-banished-cattle-sheds
- ↑ 2,0 2,1 Personal communication 23 March 2017
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Home». Action Works Nepal. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «N-Peace Network » 2012 Awardees». n-peace.net. Արխիվացված է օրիգինալից 2017-03-02-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Nepali Times - The Brief » Blog Archive » Nurse's book wins Madan Prize». www.nepalitimes.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Dixit, Kunda. «No peace after war - Nation - Nepali Times». nepalitimes.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «You are being redirected...». www.thehimalayantimes.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ * Paudel, Radha (2016). Jumla: A Nurse's Story. publication nepa~laya, Kathmandu, Nepal. էջ back cover. ISBN 978-9937-9090-3-7.
- ↑ «Radha Paudel Foundation website». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադհա Պաուդել» հոդվածին։ |