Ռագնա Նիելսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռագնա Նիելսեն
RagnaNielsen.jpg
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 17, 1845(1845-07-17)[1][2]
Ծննդավայր Օսլո, Նորվեգիա
Վախճանի օր սեպտեմբերի 29, 1924(1924-09-29)[1][2] (79 տարեկանում)
Վախճանի վայր Օսլո, Նորվեգիա
Գերեզման Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն
Թաղված Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of Norway.svg Նորվեգիա
Մայր Vilhelmine Ullman?

Ռագնա Նիելսեն (նորվ.՝ Ragna Vilhelmine Nielsen, հուլիսի 17, 1845(1845-07-17)[1][2], Օսլո, Նորվեգիա - սեպտեմբերի 29, 1924(1924-09-29)[1][2], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի մանկավարժ, դպրոցի տնօրեն, հրապարակախոս, կազմակերպիչ, քաղաքական գործիչ և ֆեմինիստ:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռագնա Նիելսենը ծնվել է Քրիստիանայում: Ջորգեն Աքսել Նիկոլայ Ուլմաննի և մանկավարժ, հրապարակախոս, գրական քննադատ և ֆեմինիստ Քաթրին Յոհաննե Ֆրեդրիկկե Վիլհելմինե Դունկերի դուստրը: 1879 թվականին ամուսնացել է Լյուդվիգ Նիելսենի հետ և բնակություն հաստատել Տրոմսոյում: Զույգը բաժանվել է 1884 թվականին՝ երբ նա վերադարձել է Քրիստիանիա: Նա քաղաքական գործիչ Վիգգո Ուլլմաննի քույրն էր[3]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր հասակում Ռագնան հաճախել է իր մայրիկի դպրոցը՝ աղջիկների համար, այնուհետև, մինչև 1860 թվականը սովորել է Հարթվիգ Նիսսենի՝ աղջիկների համար մասնավոր դպրոցում: 1862 թվականից նա Նիսսենի դպրոցում անցել է աշխատանքի, որտեղ ուսուցանել է մինչև 1879 թվականը: Մինչև 1884 թվականը Տրոմսոյում աշխատում էր որպես ուսուցիչ[3]: 1885 թվականին, Քրիստիանիայում հիմնադրել է Fru Nielsens Latin- og Realskole դպրոցը[4]: Այն սկզբում եղել է միայն աղջիկների դպրոց, սակայն շուտով դարձել է սովորական դպրոց՝ և՛ աղջիկների և՛ տղաների համար: Նա դարձել է Նորվեգիայում միջնակարգ դպրոցի (նորվ.՝ gymnas) առաջին տնօրենը[3]: Երկու ժամանակաշրջան ղեկավարել է Նորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիան՝ 1886-1888 թվականներին և 1889-1895 թվականներին: Նա հիմնադրել կամ համահիմնադիր է եղել մի շարք կազմակերպությունների, այդ թվում, 1885 թվականին՝ Kvindestemmeretsforeningen, 1890 թվականին՝ Norske kvindelige Handelsstands Forening, 1891 թվականին՝ Norsk Fredsforening և 1898 թվականին՝ Hjemmenes Vel-ը: 1901 - 1904 թվականներին ընտրվել է Քրիստիանիայի քաղաքային խորհրդի անդամ: 1907 թվականին համահիմնադիր է եղել Riksmålsforeningen լեզվական կրթության կազմակերպությանը, որը ղեկավարել է 1909 - 1910 թվականներին: Նա մասնակցել է սպիրիտուալիզմ կրոնական շարժմանը և 1917 թվականին համահիմնադիր է եղել Norsk Selskap for Psykisk Forskning -ին[3]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Akvarellen av Observatoriet i Oslo er malt av Ragna Ullmann. Akvarellen bærer påskriften R.U. - 1871. Bildet tilhører Oslo Museum.
  • Nielsen, Ragna (1892). Hedda Gabler og Thea Elvsted: foredrag : holdt i N.K.F. onsdag 13. januar. Kristiania: Dagbladets bogtrykkeri.
  • Nielsen, Ragna (1895). Norsk Kvindesagsforenings Andragende til Justisdepartementet: et Ord til Kvinder i By og Bygd. Kristiania: Aschehoug.
  • Nielsen, Ragna (1904). Norske Kvinder i det 19de Aarhundrede. Kristiania: Det norske Aktieforlag.
  • Nielsen, Ragna (1915). "Bare en liten hjertefeil" og andre historier. Kristiania: Aschehoug.
  • Mari Jonassen Livet er et pust Ragna Nielsen en biografi 2011 ISBN 978-82-03-29320-7
  • Astrid Lorenz Fra de frimodiges leir: Ragna Nielsen, født Ullmann skolearkitekt og kvinnereformator, 2014 ISBN 978-82-03-22271-9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Norsk biografisk leksikonKunnskapsforlaget.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio
  3. 3,0 3,1 3,2 3,3 Lorenz Astrid։ «Ragna Nielsen»։ in Knut Helle։ Norsk biografisk leksikon (Norwegian)։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է 2 March 2010 
  4. Henriksen, Petter (ed.)։ «Ragna Vilhelmine Nilsen»։ Store norske leksikon (Norwegian)։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է 2 March 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]