Ռագնար Ֆորբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռագնար Ֆորբեկ
նորվ.՝ Ragnar Forbech
Ծնվել էհուլիսի 23, 1894(1894-07-23)[1]
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Մահացել էդեկտեմբերի 28, 1975(1975-12-28) (81 տարեկան)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Կրոնլյութերականություն
Մասնագիտությունքահանա և աստվածաբան
Զբաղեցրած պաշտոններկապելլան
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական խաչ
և Միջազգային ստալինյան մրցանակ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար»
Ռագնար Ֆորբեկի լուսանկար, Правда թերթ, 1955 թ․

Ռագնար Ֆորբեկ (նորվ.՝ Ragnar Forbech; հուլիսի 23, 1894(1894-07-23)[1], Քրիստիանիա, Նորվեգիա - դեկտեմբերի 28, 1975(1975-12-28), Օսլո, Նորվեգիա), նորվեգացի եկեղեցական և հասարակական գործիչ, աստվածաբան։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանա–ֆաշիստական օկուպացիայի (1940–1945 թթ.) ժամանակ մասնակցել է նորվեգական դիմադրության շարժմանը, պարգևատրվել Նորվեգիայի Մարտական խաչ պարգևով։ 1947–1964 թվականներին՝ Օսլոյի մայր տաճարի ռեզիդենտ–կապելլան։ 1953 թվականից Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ, խաղաղության կողմնակից քրիստոնյաների նորվեգական միության նախագահի տեղակալ։

1955 թվականին ստացել է «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակ[2][Ն 1]։

1921 թվականին ամուսնացել է Ռութ Քրիստենսենի հետ, ունեցել են 2 երեխա։ 1959 թվականին այցելել է ԽՍՀՄ[3]։

1967 թվականին հրատարակել է իր հիշողությունները «Prest på allfarvei — og utenfor» անվամբ։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մրցանակը ստանալու ժամանակ կոչվել է Ստալինի անվան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  3. "Братский Вестник" - №2-3 - 1953
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 694