Ջրի անալիացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջրի անալիացումը ջրում լուծված աղերի պարունակության նվազեցումն է մինչև նրանց անհրաժեշտ կոնցենտրացիան, ջրի որակի բարձրացման եղանակներից է։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի անալիացումը կիրառում են այնտեղ, որտեղ կա մեծ կոնցենտրացիայով աղեր պարունակող ջուր, իսկ անալի կամ քաղցրահամ ջուր բերելն այդ վայր շատ թանկ է։ Անալիացում ջրի ժամանակ լուծված աղերի պարունակությունը նվազեցնում են մինչև որոշակի արժեք, օրինակ՝ ձիերի մատղաշների և մտրուկների համար մինչև 800 մգ/լ, հասուն ոչ խարներին՝ մինչև 5000 մգ/լ։ Գյուղատնտեսական ջրամատակարարումների համար կիրառում են Անալիացում ջրի հետևյալ եղանակները ՝ գերզտում, իոնափոխանակային էլեկտրոդիալիզ, շոգիացում, սառնախտացում։ Աղաջրերի շոգիացումը կատարում են արևային անալիարարներով։ Սառնախտացումը հիմ նված է աղերի ջրային լուծույթների աղի ջրի սառեցման ժամանակ անալի և աղի բյուրեղների խառնուրդի առաջացման վրա։ Ջերմաստիճանի բարձրացման ժամանակ աղի սառույցն ավելի շուտ է վերածվում հեղուկի, քան անալի սառույցը, որի շնորհիվ դրանք կարելի է միմյանցից բաժանել։ Իոնա փոխանակման ժամանակ աղի ջուրն անցկացնում են քիմիապես ակտիվ նյութեր (կատիոնիտներ և անիոնիտներ) պարունակող շերտերով, որոնք փոխազդում են լուծված աղերի հետ։ Կատիոններն ու անիոնները կլանվում են նշված նյութերով, որի արդյունքում կատարվում է Անալիացում ջրի։

Էլեկտրոդիալիզի ժամանակ էլեկտրական հոսանքի ազդեցությամբ յուրահատուկ, իոնափոխանակային (մոլեկուլների համար անթափանց) թաղանթներով ջրում լուծված աղերի կատիոններն ու անիոնները տեղափոխվում են մի լուծույթից մյուսը։ Գերզտման էությունն այն է, որ հիդրատացված իոնները բարձր ճնշման ազդեցությամբ անցնում են յուրահատուկ (ջրի մոլեկուլների համար ոչ թափանցելի) թաղանթներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։