Ջրաճնճղուկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջրաճնճղուկներ, (լատին․՝ Cinclidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 4 (5), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ ջրաճնճղուկը (Cinciuscinclus). նստակյաց է, քիչ տարածված։ Մարմնի երկարությունը՝ 18սմ է, թևերի բացվածքը՝ 25,5-30 սմ, կենդանի զանգվածը՝ 50-70 գ մարմինը գեր է, թևերն ու պոչը՝ կարճ։ Մարմինը վերևից սևավուն է, գագաթը, ծոծրակը, փորը՝ դարչնագույն, կոկորդը, կուրծքը՝ սպիտակ։ Երիտասարդի մարմինը վերևից մոխրագույն է՝ փետուրների ավելի մուգ երիզներով, ներքևից' մոխրագույն-սպիտակ՝ մոխրագույն թեփուկանման նախշերով։ Կատարում է մարմնի վեր ու վար շարժումներ, թռչում է արագ, ուղիղ գծով, ջրի մակերեսին մոտ։ Նստում է ջրից դուրս ցցված քարերին, սուզվում ջրի հատակը և քայլելով կեր որոնում։ Սնվում է ջրային անողնաշարավորներով։

Բնակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է արագահոս լեռներում, գետերում, հազվադեպ՝ ջրամբարներում։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրում է առափնյա փոսերում կամ քարերի վրա։ Բույնը գավաթաձև է (գնդանման), հաստ պատերով։ Դնում է 26 մմ տրամագծով, սպիտակ 4-6 ձու։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրաճնճղուկներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրաճնճղուկներ» հոդվածին։