Ջրաժանտախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրաժանտախտ
Elodea canadensis2 ies.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովվափողածաղկավորներ (Alismatales)
Ընտանիք Ջրազարդազգիներ (Hydrocharitaceae)
Ցեղ Ջրաժանտախտ (Elodea)
Michx., 1803

Ջրաժանտախտ (Elodea), հելոդեա, ջրազարդազգիների ընտանիքի բազմամյա ջրային խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10 տեսակ, որից 2-ը տարածված են նաև ԽՍՀՄ-ի եվրոպական մասում, Արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում։ Աճում է կանգնած և դանդաղ հոսող ջրերում։ Ցողունն ընկղմված է ջրի մեջ, տերևները մուգ կանաչ են, երկար (մինչև 60 սմ), մսալի, օղակաձև դասավորված։ Ծաղիկները մանր են, սպիտակ, 3-ական պսակաթերթիկներով ու բաժակաթերթիկներով։ Հայտնի է միայն իգական (վարսանդային) բույսը, որը վեգետատիվ ճանապարհով, շատ արագ բազմանում է (այստեղից՝ անվանումը)։ Խոշոր կուտակումները խանգարում են նավագնացությանը, ձկնորսությանը։ Կանաչ զանգվածն օգտագործվում է որպես կեր, ինչպես նաև պարարտանյութ ձկնաբուծական լճակներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png