Ջվան Յուսուֆ
Ջվան Յուսուֆ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Ռաս ալ-Այն, Սիրիա |
Քաղաքացիություն | Շվեդիա և Սիրիա |
Կրթություն | Պերնբիի նկարչական դպրոց (2006), Կոնստֆակ (2009) և Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ (2011) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Syrian Writers Association? |
Ամուսին | Ռիկի Մարտին |
Կայք | jwanyosef.com(անգլ.) |
Jwan Yosef Վիքիպահեստում |
Ջվան Յուսուֆ (սեպտեմբերի 6, 1984, Ռաս ալ-Այն, Սիրիա), շվեդ նկարիչ[1]։ Մասնագիտացած է կերպարվեստի մեջ։ Ապրում է Լոնդոնում[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջվանի ընտանիքը գաղթել է Շվեդիա, որտեղ 2004-2006 թվականներին նա սովորել է Ստոկհոլմի Պերնբիի նկարչական դպրոցում, այնուհետև տեղափոխվում է Ստոկհոլմի Կոնստֆակի արվեստի և դիզայնի համալսարան-քոլեջ[4], որը 2009 թվականին ավարտելով ստանում է բակալավրի աստիճան։ 2011 թվականին ավարտում է Լոնդոնի Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջը և ստանում մագիստրոսի աստիճան։
Յուսուֆը բազմիցս մասնակցել է արվեստի տոնավաճառների և խմբային ցուցահանդեսների։ 2013 թվականին ունեցել է 2 անհատական ցուցահանդես՝ «Painting about Sex, Flesh and Violence, lol»-ը՝ Լոնդոնի DIVUS պատկերասրահում և «High Notes»-ը՝ Ստոկհոլմի Աննա Տուլին պատկերասրահում[5][6]։ 2013 թվականին մասնակցել է Թրեդնիդլ Փրայզ և «BEERS Contemporary Award for Emerging Art» ցուցահանդեսներին։ 2015 թվականին մասնակցել է «There and Back Again» խմբակային ցուցահանդեսին՝ Կոնստֆակի շրջանավարտներ Ջոզեֆ Բուլի, Պետր Դավիդչենկոյի և Նատասյա Լուչկոյի հետ[7]։ Հյուսիսային Լոնդոնում՝ Արքուեյում գտնվող «The Bomb Factory Art Foundation»-ի համահիմնադիր անդամն է[8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջվան Յուսուֆը ծնվել է Սիրիայում։ Հայրը քուրդ է, մայրը՝ հայ[9]։ Բացահայտ գեյ է։ 2016 թվականի ապրիլին Սան Պաուլոյում ընթացող «amfAR, The Foundation for AIDS Research»-ի տոնախմբությանը հանրայնորեն հայտարարեց պուերտոռիկացի երգիչ Ռիկի Մարտինի հետ իր կապի մասին։ 2018 թվականի հունվարին Ռիկի Մարտինը հայտարարել է, որ նրանք պաշտոնապես ամուսնացել են[10][11][12]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013: Threadneedle Prize, Exhibiting Artist
- 2013: BEERS Contemporary, Award for Emerging Art, Winner Painting
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Jwan Yosef». personal page (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Eastmond, Dan. «Jwan Yosef - Portraits of Absence». Beat Magazine (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Simoneau, Nicolas (September 29, 2014). «Interview with Jwan Yosef». Kaltblut (անգլերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «There and Back Again». C Print (անգլերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Persman, Joanna (2013 թ․ հունվարի 23). «Spegelvända bilder fångar tystnaden». Svenska Dagebladet (շվեդերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Lydén, Karl (2013 թ․ հունվարի 29). «Baklängesdansen». Kunstkritikk (նորվեգերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Nettelbladt, Sonja. «Dit och tillbaks igen». Galleri Bon (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Artists | Bomb Factory Art Foundation». bombfactory.org.uk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Lages, Mateus (2015 թ․ սեպտեմբերի 2). «U+MAG | A conversation with artist Jwan Yosef» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Ricky Martin Confirms He's Married! Says He and Jwan Yosef Have Exchanged Vows, Signed Prenups». E! News. 2018 թ․ հունվարի 10.
- ↑ Verdot-Belaval, Anthony (2016 թ․ ապրիլի 19). «Ricky Martin officialise avec son petit ami, Jwan Yosef». París Match (ֆրանսերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Schillaci, Sophie (2016 թ․ ապրիլի 18). «Ricky Martin Makes Glamorous Red Carpet Debut With New Boyfriend Jwan Yosef». ET Online (անգլերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.