Ջուղայի խաչքար (Մայր Աթոռ, ճեմարանի մոտ, 1602 թվական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուղայի խաչքար
(Մայր Աթոռ, ճեմարանի մոտ, 1602 թվական)
1602 թվականի Ջուղայի խաչքարը Էջմիածնում
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԱրմավիրի մարզ
Սկզբնական տեղադրությունՋուղայի գերեզմանատուն
Ներկա տեղադրությունՄայր Աթոռի տաճարի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ քանդակազարդ երեսով դեպի հյուսիս։
Ներկա վիճակամբողջական
Ժառանգության կարգավիճակայո
ՆվիրվածՄանուկ Զաքար
ԽաչագործԳրիգոր վարպետ
ՊատվիրողԾնողած Ամիրի
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1602 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարի քիվին՝ Քրիստոս, ավետարանիչներ, մոգեր
Նյութտուֆ
Արձանագրությունառկա է
 1602 & 1603 khatchkars from Julfa in Vagharshapat Վիքիպահեստում

Ջուղայի պահպանված խաչքար, որը ներկայումս գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում՝ Մայր Աթոռի տաճարի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ քանդակազարդ երեսով դեպի հյուսիս։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.27)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը քանդակվել է Գրիգոր խաչագործի կողմից 1602 թվականին։ Գտնվել է Ջուղայի գերեզմանատանը։

Վազգեն Ա Բուխարեստցի կաթողիկոսի ջանքերով 20-րդ դարի վերջերին խաչքարը տեղափովում է Մայր Աթոռ՝ փրկվելով Ջուղայի խաչքարերի ոչնչացումից։ Տեղադրված է Մայր Աթոռի տաճարի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ քանդակազարդ երեսով դեպի հյուսիս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչասալի ստորին՝ հողի մեջ դրվող հատվածը բացակայում է, դրված է խորհանարդաձև նոր պատվանդանի վրա[2]։

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի քիվի կենտրոնում քանդակված է Հիսուս Քրիստոսը։

Քրիստոսի ոտքերի կողմերում քանդակված են 4 ավետարանիչներն,

  1. Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։
  2. Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է։
  3. Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի` տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։ Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն Քրիստոսի զոհաբերության։
  4. Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր` հայտարարելով Քրիստոսի աստվածությունը

Ավետարանիչների կողմերում հրեշտակներ։

Արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդյակից ներքև ընկած, այդ թվում՝ արձանագրային հատվածն ամբողջովին հողմահարված է։

Արձանագրությունը գտնվում է քիվից ներքև առանձին գոտիով և խորանի հարթության վրա։ Հավանաբար վարդյակից ներքև նույնպես եղել է արձանագրություն, որն, քայքայված է։ Հիշատակարանում հստակ ընթեռնելի է[3].

«Ս(ուր)բ խաչս բարեխօս առ Ք(րիստո)ս մանուկ Զաքարին

Խաչաթևերի վերին հարթության վրա ժամանակագրությունն է[4].

«Թվ[ին] ՌԾԱ [1602 թ.]»

Դրանից ներքև.

«Ծնողացն Ամիրին»

Համաձայն արձանագրության՝ պատվիրատուն Զաքարի ծնողներն էին, որոնց մյուս զավակի անունն էր Ամիր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Հարությունյան, Մարիաննա (2014) Ջուղայի պահպանված խաչքարերը. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, ՀԱ (Է). pp. 21-44. ISSN 1829-4243
  3. С. Тер-Аветисян, Город Джуга, Тифлис, 1937, с. 164.
  4. Ա. Այվազյան, Ջուղա, Երևան, 1984, էջ 169