Ջուլիետա Բաբայան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | փետրվարի 24, 1945 (80 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Կրթություն | Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց (1962) և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | Հայ |
| Կրոն | Քրիստոնիա |
| Մասնագիտություն | դերասանուհի |
| Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն և Հայֆիլմ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ջուլիետա Աբելի Բաբայան (փետրվարի 24, 1945, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ (2015)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1945 թվականին Երևանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցը[2], այնուհետև ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտ՝ ռեժիսուրայի բաժին։ 1965 թվականից սկսում է աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում,ուր աշխատում է մինչ օրս, և միաժամանակ 1965-1990 թվականներին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում[3] կրկնօրինակման և նկարահանման բաժիններում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 1977 | Քարե հովիտ | Արև |
| 1980 | Խոշոր շահում | Աշխենի ընկերուհի |
| 1980 | Թռիչքն սկսվում է երկրից | օդանավակայանի աշխատակցուհի |
| 1984 | Ջոն արքա | - |
| 1984 | Մենք դեռ կհանդիպենք | - |
| 1985 | Կապիտան Առաքել | դրվագ |
| 1986 | Քանի դեռ ապրում ենք | - |
| 1987 | Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ | դրվագ |
| 1988 | Արշակ Երկրորդ | դրվագ |
| 1988 | Շնչառություն | դրվագ |
| 1990 | Երջանկություն | - |
| 1991 | Պատանդներ | դրվագ |
| 1993 | Ընկեր Փանջունի | - |
| 1995 | Անիծվածները | դրվագ |
| 2004 | Իմ մեծ հայկական հարսանիք | Բելլա |
| 2006 | Մեծ պատմություն փոքր քաղաքում | դիահերձարանի աշխատակից |
| 2008 | Աղջնակ | Շուշա |
| 2012 | Կորած մոլորվածը Հայաստանում | Թամարա |
| 2023 | Մոխրոտի երազները | - |
| 2024 | Սրտի վալետ | - |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|