Jump to content

Ջորջ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ
Բնութագիր
Երկարություն565
Ավազանի մակերես41 700 կմ²
Ջրի ծախս940
Ջրահոսք
ԱկունքՋենյեր
Ակունքի տեղակայումՇեվերվիլից 175 կմ դեպի արևելք
Բարձրություն488 մ
ԳետաբերանՈւնգավա
Գետաբերանի տեղակայումԿինգիսկուալուդջուակից 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք
Բարձրություն0 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերRivière De Pas?, Rivière Falcoz? և Rivière Ford?
Ջրի մարմիններLac Lacasse? և Lac Nekuashu Kapikashimut?
ԵրկիրԿանադա Կանադա
ԵրկրամասՔվեբեկ
ՋրահավաքUngava Bay Basin?

Ջորջ (ֆր.՝ Rivière George), գետ Կանադայի Քվեբեկ նահանգի Լաբրադոր թերակղզում։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր սկիզբը առնում է Ջենյեր լճից 488 մետր բարձրության վրա, Շեվերվիլից 175 կմ դեպի արևելք, Սմոլվուդ ջրամբարից հյուսիս։ Հոսում է դեպի հյուսիս։ Թափվում է Ունգավա ծոցը, 18 կմ-ի վրա այն գտնվում է Կանգիկսուալջուակ գյուղի հյուսիս-արևմուտքում։ Գետի երկարությունը 565 կմ է, իսկ ավազանի մակերեսը 41700 կմ² է[1]։ Գետի ավազանի հարավային և արևելյան սահմանը գտնվում է Քվեբեկ և Նյուֆաունդլենդ և Լաբրադոր մարզերի սահմանում։ Գետը ակունք է առնում փոքր լճերից և ճահճուտներից, որոնք միացված են սահանքավոր վտակներով։ Իր ակունքից մինչև Ինդիան-Հաուս (60 կմ) գետ հասնելը այն առատանում է և առաջացնում է վտակներ և ծանծաղուտներ, իսկ լճից որոշ հեռավորություն անցնելուց հետո գետի հեսքը դանդաղում է։ Վերջին 40 կմ -ը գետի վրա ազդում են Ունգավաի մակընթացությունները։ Գետի գլխավոր վտակներն են Ֆորդը և Դե-Պասը։ Գետի ավազանի մեջ բազմաթիվ լճեր կան, այդ թվում նաև Գոլան լիճը։ Գետը շատ «դաժան» և գեղեցիկ է[2]։, հզոր և սրընթաց, վտանգավոր է լողի համար, հատկապես նորեկների համար, սակայն այն շատ հայտնի է կանոիստների մոտ։

Ինուկտիտուտ լեզվով գետի անունը հնչում է ինչպես Kangirsualujjuap Kuunga (մեծ ծովածոցի գետը), նասկապիների լեզվով՝ Mushuan Shipu (գետ առանց ծառերի), իննուի լեզվով՝ Metsheshu Shipu (արծվի գետը)։ Իր ներկայիս անվանումը Ջորջ գետը ստացել է 1811 թվականի օգոստոսի 12-ին, երբ Մորավյան եղբայրների կազմից երկու հոգի՝ Բենջամին Գոտտլիբը Լոխլմեյստերը և Ջորջ Կմոչը գետը անվանեցին ի պատիվ Մեծ Բրիտանիայի թագավոր՝ Գևորգ III-ի[3], ով 1769 թվականին մորավյան եղբայրներին հողատարածք է տվել ապրելու համար։

1839-1840 թվականների ձմռանը Գուդզոնյան վտակի ընկերությունը Ֆորտ-Տրիալ առևտրի կետն է բացել Ինդիան-Հաուս լճի արևելյան ափին, սակայն այն գոյություն է ունեցել մինչև 1842 թվականի հունիսի 15-ը։ Ինդիան-Հաուս լիճը կրել է նաև «Օրլանդսոն լիճ» անվանումը, ի պատիվ Գուդզոնովյան վտակի կազմակերպության անդամի, ով առաջին եվրոպացիներից էր ով ցամաքով Գուդզոնյան վտակից գնացել է Անտլանտյան Օվկիանոս։

Ջորջ գետը շատ հաճախ ասոցացվում է Լեոնիդաս Հաբերդի 1903 թվականի անհաջող արշավի հետ[4] և դրա հաջորդ հաջող արշավը կանոեով, որը իրականացրել են Մինի Հաբարդը և Դիլոն Ուոլլեսը 1905 թվականի, ինչպես նաև 1910 թվականին Հեսկետ Պրիչարդի արշավը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The Atlas of Canada. Rivers». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  2. Ջորջ գետը։ Ջոն Պիտչերի նկարները
  3. The Canadian Encyclopedia. George Rivière(չաշխատող հղում)
  4. «On River Online. North to Ungava. Historical Background to the Expedition». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ (գետ)» հոդվածին։