Ջորջթաունյան տղաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ջորջթաունյան տղաներ, Կանադայի կողմից իրականացված մարդասիրական առաջին միջազգային միջոցառումը, որ կազմակերպվել է Կանադայի հայկական նպաստամատույց ընկերակցության (Armenian Relief Association of Canada) ջանքերով[1]։ Հայոց ցեղասպանության տուժածներին ուղղված մարդասիրական օգնության շրջանակներում Կանադա են տեղափոխվում հայ որբեր։ Առաջին 50 տղաները Կանադա են ժամանում 1923 թվականին[2]։ Հաջորդ տարի Կանադա են հասնում ևս 40 որբեր։ 1928 թ. բոլոր 109 տղաները տեղափոխվում են Ջորջթաուն քաղաք և հետագայում այդ քաղաքի անվամբ կոչվում Ջորջթաունյան տղաներ[3]։

Հայ տղաները բնակվում, աշխատում ու կրթություն են ստանում Ջորջթաունի մետ գտնվող մի ագարակում։ Նրանք սովորում են վարել ագարակի գործերը։ այս ընթացքում նրանց մեծապես աջակցում է կանադահայ գործարար Արիս Ալեքսանյանը։ Վերջինիս օգնությամբ տղաները սկսում են Արարատ լրագրի հրատարակությունը։ Լրագիրը գրվում և հրատարակվում էր տղաների ջանքերով և նպաստում էր նրանց անգլերենի զարգացմանը։ Մինչ 1927 թվականը 91 տղաներ տեղավորվում են Օնտարիոյի տարբեր ագարակներում[4]։ 1929 թ. այն ագարակը, որտեղ նախապես տեղավորվել էին տղաները, վերանվանվում է Cedarvale դպրոց աղջիկների համար։ Ներկայումս այն նույնանաուն այգու մաս է կազմում։ 2010 թվականի հունիսի 26-ին այգում տեղադրվել է հուշատախտակ (Ontario Provincial Plaque)՝ ի հիշատակ այդտեղ ապրած հայ տղաների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կանադայում Հայաստանի դեսպանատուն
  2. The Globe And Mail, Feb 28, 1923, Editorial, "Shall We Let Them Die"
  3. Apramian, Jack (1976). "The Georgetown Boys". Winona: Georgetown Boy's Association.
  4. Apramian, Jack. "The Georgetown Boys by Jack Apramian Edited and revised with introduction by Lorne Shirinian (2009)"