Ջոսեֆա Ֆրանցիսկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոսեֆա Ֆրանցիսկո
Ծնվել է1954[1]
Մահացել է2015[1]
Մահվան վայրՖիլիպիններ
Քաղաքացիություն Ֆիլիպիններ

Ջոզեֆա «Ջիջի» Ֆրանցիսկո (1954[1] - 2015[1], Ֆիլիպիններ)[2], Ֆիլիպիններում գենդերային հավասարության և կանանց իրավունքների պաշտպանության աջակից[3]։ Մասնակցել է բազմաթիվ ծրագրերի՝ անհավասարությունը նվազեցնելու համար և հետազոտություններ է իրականացրել կանանց հավասարության և կանանց իրավունքների պաշտպանության բազմաթիվ ասպեկտների վերաբերյալ։ Նա տարբեր ծրագրերի շուրջ սերտորեն համագործակցել է ՄԱԿ-ի հետ[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասավանդման և գրելու միջոցով նա երիտասարդ սերնդին ծանոթացնում էր տեխնիկական փորձի, տեսողության և սոցիալական շարժումների հետ։ 1998 թվականից 2002 թվականներին եղել է ISIS International-ի անդամ։ Կազմակերպությունը միջազգային մակարդակով զբաղվում էր կանանց իրավունքների պաշտպանության հարցերով[5]։ Հետագայում նա աշխատանքի անցավ Կանանց և սեռերի ինստիտուտում (WAGI) որպես կազմակերպության գործադիր տնօրեն։ Կազմակերպությունը 3 տարի իրականացրել է կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ առցանց տարբեր դասընթացներ[4]։

Ջոսեֆան եղել է Նոր դարաշրջանի կանանց այլընտրանքային զարգացման կազմակերպության (DAWN) անդամ։ Կազմակերպությունը աշխատանքներ էր տանում աշխարհի հարավային տարածաշրջանում կանանց ձայների ու հեռանկարային ծրագրերի տարածման ուղղությամբ։ Աշխատել է որպես կազմակերպության գլոբալ համակարգող։ Ջոզեֆի ղեկավարությամբ ՄԱԿ-ը և Լուսաբացը միասին աշխատում էին Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում։ Նրանց համատեղ աշխատանքը 2015 թվականին լուսաբանվում էր «Ապագա, որ ցանկանում են տեսնել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կանայք» ամսագրում։ Ջոսեֆան աշխատել է որպես Միրիամի քոլեջի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ, ձգտելով հասնել կանանց առաջխաղացման[3]։ Նա իրականացրել է կարևոր հետազոտություններ աղքատության, գենդերի զարգացման և ֆեմինիստական շարժման վերաբերյալ[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.awid.org/whrd/josefa-gigi-francisco
  2. «Josefa "Gigi" Francisco». AWID (անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  3. 3,0 3,1 «Josefa "Gigi" Francisco, In Remembrance». 2015 թ․ հուլիսի 24. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  4. 4,0 4,1 «Connecting the Global and the Local: Women's Human Rights Movements and the Critique of Globalization». WHRnet. 2002-10. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  5. «An Interview with DAWN's Global Coordinator, Gigi Francisco». WHRnet. 2009 թ․ հունվարի 5. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  6. «AWID remembers Josefa "Gigi" Francisco». WHRnet. 2015 թ․ հուլիսի 28. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  7. {{{заглавие}}}. — ISBN 1842774581